Մուհամեդ Ալիի հարազատները մխիթարում եմ միմյանց՝ 2 ժամ տևած մահմեդական հոգեհանգստից հետո (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մուհամեդ Ալիի հարազատները, ընտանիքի անդամները մխիթարում են միմյանց՝ 2 ժամ տևած մահմեդական հոգեհանգստից հետո։
Բռնցքամարտիկի այրուն, նրա նախկին 2 կանանց էին միացել նաև հազարավոր սգացողներ, ովքեր հավաքվել էին «Kentucky's Freedom» սրահում, որտեղ մատուցվել է հարգանքի տուրք՝ նվիրված լեգենդար բռնցքամարտիկի բացառիկ կյանքին։ Ներկա էին նաև Մուհամեդ Ալիի երեխաներն ու թոռները։
Հոգեհանգստի արարողությունից հետո Ալիի մարմինը տեղափոխվել է «A.D. Porter & Sons» թաղման տուն, որտեղ միայն մտերիմներն էին ներկա։
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին մահացել է հունիսի 3-ին՝ 74 տարեկան հասակում՝ 32 տարի շարունակ Պարկինսոնի հիվանդությամբ տառապելուց հետո։
Շարունակությունը՝ այստեղ.