Նիհարելու 3 կարևոր խորհուրդ Ռիհաննայի, Քիմ Քարդաշյանի և Էմի Շումերի մարզչից
LifestyleՀարլի Պաստերնակը մարզել է և ձևավորել Հոլիվուդի ամենաուժեղ և ամենաառողջ մարմինները՝ սկսած Հոլի Բերրից, Էմի Շումերից, Արիանա Գրանդեից, Ջեսսիկա Սիմփսոնից մինչև Քիմ Քարդաշյան ու Ռիհաննա։
Հարլի Պաստերնակը գիտի՝ ինչպես օգնել կանանց, ովքեր ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ։
Աստղային մարզիչը ներկայացում է նիհարելու և գեղեցիկ կազմվածք ունենալու 3 կարևոր խորհուրդ՝ շարժում, քուն և սնունդ։
1․ Օրական քայլեր առնվազն 10 հազար քայլ
«Սա նվազագույնն է։ Պարզապես սկսեք շարժվել, եղեք ավելի ակտիվ»,-ասում է Պաստերնակը։ Մի կին օրական 10 հազար քայլ անելով նիհարել է զգեստի 10 չափով։
«Դժվար չէ, աշխատանքի գնալիս 2 կանգառ շուտ իջեք տրանսպորտային միջոցից և մնացած ճանապարը քայլեք ոտքով։ Ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից»,-ասում է մարզիչը։
2․ Քնեք առնվազն 7 ժամ
«Քունը քաշի նվազեցման համար շատ խորքային նշանակություն ունի, որն ապացուցված է։ Որքան կարճ է քունը, այնքան շատ է քաշը։ Քիչ քունը նշանակում է նաև, որ հաջորդ առավոտյան լինելու եք պակաս ակտիվ և ոչ այն տրամադրությամբ, որպեսզի սննդի ճիշտ ընտրություն կատարեք։ Ցանկանում ե՞ք նիհարել, կարգավորեք քունը»,-նշում է Պաստերնակը։
3․ Օրական 5 անգամ ընդունեք սպիտակուցային և մանրաթելեր պարունակող սնունդ
«Սպիտակուցներ, մանրաթելեր և առողջ ճարպեր՝ սա է սուրբ երրորդությունը։ Այս սնունդն առաջացնում է հագեցվածություն և խթանում է նյութափոխանակությունը»,-նշում է մարզիչը։
Այնպես որ, եթե ցանկանում եք նիհարել, ապա հետևեք այս 3 խորհուրդներին և քաշի նվազումը կսկսի առաջին իսկ օրից։