Շերի տունը 9 անգամ թանկ է Ժակլին Քենեդիի տնից (լուսանկարներ)
LifestyleԾագումով հայ ամերիկացի երգչուհի Շերի տունը 9 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը։ Հաղորդվում է, որ երկու տներն էլ վաճառքի են դրվել։ Բևերլի Հիլզում Շերի քոթեջը վաճառվոմ է 85 մլն դոլարով։ 16 ակր տարածքում գնորդին սպասվում է 20 հազար քառակուսի ֆուտ մակերեսով բնակելի շինություն, հյուրասենյակ, ախոռ, լողավազան և թենիսի կորտեր։ Մինչ Շերը՝ քոթեջը պատկանել է ամերիկացի կատակերգու Էդի Մերֆիին։
Միևնույն ժամանակ 1994 թվականին մահացած Ժակլին Քենեդիի տունը, որը նույպես վաճառքի է դրվել, առաջարկվում է համեստ գնով՝ 9.75 մլն դոլար։












