Անդրեն, Սիրուշոն, Ստելլա Մաքսվելն ու այլ հայտնիներ` հայկական ազգային հագուստով (ֆոտո)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Հայաստանն ու հայկական մշակույթը դարեր շարունակ գրավում են աշխարհի ուշադրությունը: Այո, միգուցե, մենք փոքր ենք սահմաններով, սակայն ոչ մշակույթով: Մեր մշակութային առանձնահատկություններից մեկն էլ ազգային հագուստն է, որի յուրաքանչյուր դետալ ունի պատմություն եւ յուրահատուկ նշանակություն: Ցանկացած հայ էլ ավելի է ընդգծում իր արմատները`կրելով որեւիցե ազգային տարր:
Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էլ հաճախ են աշխարհին ցուցադրում հայկականը` իրենց ֆոտոնախագծերի եւ տեսահոլովակների միջոցով:
Հատկանշական է, որ մեր ազգային տարազը հետաքրքրել է նույնիսկ Victoria’s Secret-ի հրեշտակ, հայտնի մոդել Ստելլա Մաքսվելին, որն անցած տարի ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի հետ ժամանեց Հայաստան ու հայկական տարազով լուսանկարվեց Vogue Russia ամսագրի համար:
Ինչպիսի՞ տեսք ունեն Ստելլան եւ հայ հայտնիները` Անդրեն, Սիրուշոն, Գոհար Գասպարյանը, Դալիթան եւ մոդելներ Լիլիթ Մարտիրոսյանն ու Աննա Դեմիրխանյանը հայկական տարազով: Ներկայացնում ենք նրանց «ամենահայկական» լուսանկարները :)
Անդրե


Սիրուշո


Գոհար Գասպարյան

Աննա Դեմիրխանյան
Լիլիթ Մատիրոսյան


Դալիթա


Ստելլա Մաքսվել


Սյունե Առաքելյան