Ֆրանսիացի լուսանկարիչը թռչնի թռիչքի բարձրությունից ֆիքսել է Հայաստանի դրախտային գեղեցկությունը (լուսանկարներ)
LifestyleՖրանսիացի աերոլուսանկարիչ Յան Արտյուս Բերտրանը, ով համաշխարհային ճանաչում է վայելում աշխարհի տարբեր անկյուններում երկնքից արված լուսանկարների շնորհիվ, ինքնատիպ ֆոտոշարք է արել Հայաստանի վերաբերյալ:
Մեկ տասնյակից ավելի լուսանկարներում ներկայացված են մեր երկրի ամենագողտրիկ անկյուններից մի քանիսը` թաղված զմրուխտյա կանաչի մեջ: Դիտելով Բերտրանի ֆիքսած կադրերը` ևս մեկ անգամ համոզվում ես, որ Հայաստանը, իրավամբ, դրախտային բնություն ունի:
Հավելենք, որ տաղանդաշատ ֆրանսիացու աերոլուսանկարները հայտնվել են աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերում, օրինակ՝ Paris-Match-ում, Geo-ում, Life-ում, National Geographic-ում: