Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը ելույթ ունեցավ Երևանում
CultureՀայաստանում Չինաստանի մշակույթի օրերի բացման պաշտոնական արարողությունը մեկնարկեց Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթի ելույթներով: «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագրի ընթացքում համույթը ներկայացրեց պարային և երաժշտական ելույթներ: Ինչպես նշեց համույթի ղեկավար Լի Լինը, երեխաներն այդ կերպ ներկայացնում են իրենց ձգտումներն ու երազանքները:
Նախարարի կարծիքով` նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման համար: Մշակութային համագործակցությունը դրսևորվում է տարբեր ուղղություններով` ներառյալ գրահրատարակչություն և ֆիլմարտադրություն:
Բացման արարողությունը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն և այլք:
Օրերս ՀՀ մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն: 12 հոդվածից բաղկացած փաստաթղթի համաձայն` համագործակցություն կծավալվի թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականության, ֆիլմարտադրության մշակութային միջոցառումների ոլորտներում՝ ներառյալ մրցույթները, արվեստի փառատոնները և գիտաժողովները: