Փրկարարները ձորից դուրս են բերել Աղիտու գյուղի բնակչի մարմինը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 11-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Վանք և Կալեր գյուղերի մոտակա ձորում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կ այքից,որի հաղորդագրությունում նաև նշված է. «Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Մեղրի ՈԲ 6 աշխատակից և Վարդանիձոր գյուղի 1 բնակիչ:
Ձորում հայտնաբերվել է Աղիտու գյուղի բնակիչ Է. Զ.-ի (ծնվ. 1941թ.) դին:
Փրկարարներն Է. Զ-ի դին ձորից (մոտ 600 մ) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»: