Վրաստանը եւ Մոլդովան ակտիվացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում
International newsՄոլդովայի պաշտպանության նախարար Վալերիու Տրոենկոն Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիայի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր կստորագրեն ռազմական համագործակցության մասին:
Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, դրանց ընդլայնման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Թբիլիսիում Վալերիու Տրոենկոն հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի հետ: