Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բոլոր ժամանակների մեծագույն հայ ծանրորդը. Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է

 Աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը վաթսուն տարեկան է։ Հավատս չի գալիս։ Կարծես երեկ էր, որ նա մեկը մյուսի հետևից համաշխարհային ռեկորդներ էր սահմանում, նվաճում աշխարհի և եվրոպայի առաջնության հերթական ոսկե մեդալը։ Նա, հիրավի, հայ ժողովրդի սիրելին էր, նաև կուռքը։ Ուղիղ տասը տարի՝ 1975-85 թվականներին, Յուրի Վարդանյան ը, կարծես, մրցահարթակ էր բարձրանում չեմպիոնի հերթական ոսկե մեդալը ստանալու կամ համաշխարհային ռեկորդ սահմանելու համար։ Հայ լեգենդար ծանրամարտիկը, որին իրավամբ կարելի է համարել բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրորդը, 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։ Դուք կարող եք պատկերացնել Յուրիին այդ բոլոր մեդալները կրծքին կախած։ Երևի նա չկարողանար տեղից շարժվել՝ չնայած ունեցած ֆենոմենա ուժին…

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում։ Մանկուց սիրել է սպորտը՝ միանգամից զբաղվելով մի քանի մարզաձևով։ Նրան ճանաչողներն ասում են, որ Յուրին կարող էր հաջողակ ըմբիշ կամ բռնցքամարտիկ, թեթևատլետ դառնալ։ Տղան կամուկացի մեջ էր՝ ո՞ր մարզձևն ընտրել։ Ի վերջո հաղթեց ծանրամարտը։ Եվ դրանում «մեղքի» իրենց բաժինն ունեն երկու մարդ՝ ծանրամարտի մարզիչ Սերգեյ հորեղբայրը և աշխարհահռչակ ծանրորդ Դավիդ Ռիգերտը։ Այո, ինչպես Յուրի Վարդանյանն ասել է իր հարցազրույցներից մեկում, նրա կուռքը եղել է աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն ռոստովցի Դավիդ Ռիգերտը։

Ինչ իմանար Յուրին, որ տարիներ անց ինքը ոչ միայն կծանոթանա իր կուռքի հետ, այլև նրա կողքը հանդես կգա Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում, ավելին՝ նույնիսկ կգերազանցի նրա համաշխարհային ռեկորդը, որ տարիներ շարունակ անսասան էր մնում։ Դա, իհարկե, հետո կլինի։ Իսկ մինչ այդ… Յուրին ծանրամարտով սկսել է պարապել 1970 թվականից, երբ նոր էր բոլորել 14 տարին։ Բնական է, որ հորեղբոր՝ ճանաչված մարզիչ Սերգեյ Վարդանյանի մոտ։ Այդ տարիքում պատանին ոչ մի արտակարգ բանով աչքի չէր ընկնում, գուցե միայն աշխատասիրությամբ։ Միայն հորեղբայրն էր հանձինս Յուրիի տեսնում ապագա չեմպիոնին։ Մարզչի կանխատեսումներն ի կատար ածվեցին 1975 թվականին, երբ Յուրին առաջին անգամ Մարսելում մասնակցեց աշխարհի և եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նրա առաջին բեմելը շռնդալից էր։ Նա ոչ միայն նվաճեց հողագնդի չեմպիոնի ոսկե մեդալը, այլև երիտասարդական ռեկորդ սահմանեց։ Այլևս Լենինականի հարթակը չափազանց նեղ էր նրա համար։ Նրան այլ ասպարեզներ էին պետք։ Մասնագետները համոզվեցին, որ համաշխարհային ծանրամարտի երկնակամարում նոր աստղ է փայլատակել։ Սակայն նա դեռ ընդամենը աստղիկ էր։ Աստղ, այն էլ սուպերաստղ, նա հետո, ընդա մենը մեկ-երկու տարի հետո էր դառնալու։ 1976 թվականին Յուրի Վարդանյանը բոլոր հիմքերն ուներ մեկնելու Մոնրեալ՝ հերթական օլիմպիական խաղերին… Բայց… օլիմպիական խաղերին մասնակցելու առումով նրա բախտը չի բերել։

Մեկ երիտասարդ տարիքը հաշվի առնելով՝ նրան զրկում են օլիմպիադա մեկնելու հնարավորությունից, հետո ինչ-ինչ քաղաքական խաղերի պատճառով խորհրդային մարզիկները չեն մեկնում Օլիմպիական խաղերի մասնակցելու։ Բայց չէ՞ որ տարիներն իզուր են անցնում։ Այո, 1976 թվականին քսանմյա Յուրիին չեն ընդգրկում Մոնրեալ մեկնող ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Միակ սփոփանքը, թերևս, այն էր, որ այդ քաշում Խորհրդային Միությունը ներկայացնելու էր մեկ այլ լենինականցի, նույն Սերգեյ Վարդանյանի նախկին սանը՝ Վարդան Միլիտոսյանը։ ԽՍՀՄ հավաքականի մարզիչների այդ դիրքորոշումը, ավելին՝ կասեի անհեռատեսությունը, հունից հանեց թե Սերգեյ Վարդանյանին, թե Յուրի Վարդանյանին։ Այն ժամանակ Վարդանյանները որոշեցին Լենինականում «մինի Մոնրեալ» կազմակերպել։ Այն օրը, երբ օվկիանոսից անդին մրցահարթակ էին դուրս եկել կիսամիջին քաշի ծանրորդները, նույն պահին Լենինականում մրցահարթակ բարձրացավ նաև Յուրի Վարդանյանը։

Ս րելի ընթերցող, կարո՞ղ ես կռահել, թե ինչ ավարտ ունեցավ այդ հեռակա մենամարտը։ Դժվար թե կռահես։ Կօգնեմ։ Մոնրեալում օլիմպիական չեմպիոն հռչակվեց բուլղարացի մարզիկ Յորդան Միտկովը, իսկ երկրորդ տեղը գրավեց Վարդան Միլիտոսյանը։ Օլիմպիական չեմպիոնը երկամարտում հավաքել էր 335 կգ, իսկ արծաթե մեդալակիր լենինականցի մարզիկը՝ 330 կգ։ Իսկ Լենինականում ԽՍՀՄ հավաքականի մարզիչների վստահությանը չարժանացած քսանամյա Յուրի Վարդանյանը 7,5 կիլոգրամով ավելի էր բարձրացրել, քան օլիմպիական չեմպիոնը։ Իսկ երկու լենինականցիների հեռակա մրցավեճում Յուրին գերազանց ել էր 12,5 կիլոգրամով։ Դա դեռ ամենը չէր։ Յուրին, մրցելով ինքն իր ու ծանրաձողի հետ, սահմանել էր երկու համաշխարհային ռեկորդ։ Բնական է, որ դրանք որպես այդպիսիք չգրանցվեցին։ Մրցումների մակարդակն այն չէր…

Որոշ ժամանակ անց ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցումներում Յուրի Վարդանյանը կրկնեց Լենինականում ցույց տված արդյունքը, և համաշխարհային ռեկորդները գրանցվեցին նրա անունով։ Մի՞թե սա մարզիչների անհեռատեսության արդյունք չէ։ Փոխարենը իր երիտասարդ սանին վստահեց Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Աբաջիևը, ով հայտնի էր երիտասարդ տաղանդներ բացահայտելու աստվածատուր շնորհով։ Նա վստահեց Միտկովին, ով նախորդ տարի երիտասարդական առաջնությունում տանուլ էր տվել Վարդանյանին։ Արդյունքում Բուլղարիայի հավաքականն ունեցավ օլիմպիական չեմպիոն։

1976 թվականին Յուրի Վարդանյանն երկրորդ անգամ դարձավ աշխարհի և եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ 1977 թվականին առաջին անգամ հաղթեց ԽՍՀՄ մեծահասակների առաջնությունում, ընդ որում, պոկելով 157,5 կգ, նա սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ։ Այս անգամ արդեն Յուրիին չէին կարող չընդգրկել երկրի հավաքականի կազմում, որը մեկնելու էր գերմանական Շտուտգարդ քաղաքում կայանալիք աշխարհի հերթական առաջնությանը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ Յուրին հուսախաբ չարեց իր հազարավոր երկրպագուներին։ Նա տուն վերադարձավ չեմպիոնի ոսկե մեդալով։ Նա արդեն զգացել էր համաշխարհայ ին ռեկորդների համը, և առանց ռեկորդի չէր հեռանում մրցահարթակից։ Հանդես գալով մինչև 75 կգ քաշային կարգում լենինականցի դյուցազնը երկամարտի գումարում հավաքեց 345 կգ, ինչը համաշխարհային նոր ռեկորդ էր։ Այդպիսով Յուրի Վարդանյանը դարձավ առաջին հայաստանցի ծանրորդը, ում հաջողվել էր դառնալու աշխարհի չեմպիոն։ Մենք հետո էինք ունենալու աշխարհի և եվրոպայի չեմպիոններ, անգամ Օլիմպիական խաղերի հաղթող։ Բայց 1977-ին այդպիսիք չկային։ Յուրի Վարդանյանն առաջինն էր…

Յուրի Վարդանյանի աստեղային ժամը եկավ 1980 թվականին՝ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզապալատում  հազարավոր մարզասերներ ականատես եղան այնպիսի մի տեսարանի, որի նմանը ոչ ոք չէր տեսել։ Այն օրը, երբ մրցահարթակ էին դուրս եկել միջին քաշի ծանրորդները, Յուրի Վարդանյանը հինգ անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդները։ Դե, մեկ մրցումում  Յուրիի հինգ ռեկորդին մարզասերները սովոր էին, քանի որ նախաօլիմպիական տարում ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ սպարտակիադայի ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատարն արդեն իսկ սահմանել էր հինգ համաշխարհային ռեկորդ, ինչի շնորհիվ Հայաստանի հավաքականը դարձել էր Սպարտակիադայի երկրորդ մրցանակակիր՝ մի փոքր զիջելով Ռուսաստանի Դաշնության հավաքականին, որն, ըստ էության, ԽՍՀՄ ազգային հավաքականն էր։ Բայց Օլիմպիական խաղերը չես համեմատի Սպարտակիադայի հետ։ Օլիմպիադայում մթնոլորտն ուրիշ էր, էլ չենք խոսում պայքարի թեժության մասին։ Օլիմպիադայում Յուրին ցանկանում էր դրսևորել իր ողջ կարողությունները և, որ պակաս կարևոր չէր, ռևանշ վերցնել բուլղարացի ծանրորդ Բլագոյ Բլագոեվից, ում նա զիջել էր այդ տարվա Եվրոպայի առաջնությունում։ ԻսÕ ¯ Յուրին պարտքի տակ մնալ չէր սիրում։ Ռևանշի պահը եկել էր։ Եվ նա փայլեց՝ ցույց տալով ֆենոմենալ արդյունք։ երկամարտի գումարում նրա հավաքած 400 կիլոգրամը, իրոք, աննախադեպ արդյունք էր ծանրամարտի պատմության մեջ։ Մինչ այդ աշխարհի ոչ մի միջին քաշային ծանրորդի չէր հաջողվել ցույց տալու նման արդյունք։ Այս անգամ էլ Յուրի Վարդանյանն աշխարհին ապացուցեց, որ իր խոսքի տերն է։ «400-ականների ակումբ» հիմնելու իր որոշման մասին նա հրապարակավ հայտարարել էր տակավին այն ժամանակ, երբ երկամարտի՝ իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը հավասար էր 365 կիլոգրամ ի։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ լենինականցի դյուցազնն իր առանց այն էլ ֆենմոմենալ ռեկորդին միանգամից կավելացնի ևս 35 կիլոգրամ։ Ամենալավատես մարդն անգամ չէր կարող պատկերացնել դա։

Յուրիի 400 կիլոգրամ արդյունքը կարելի է համեմատել ամերիկացի հեռացատկւրդ Բոբ Բիմոնի համաշխարհային ռեկորդի հետ, որ նա սահմանեց 1968 թվականի հոկտեմբերին Մեխիկոյի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հիրավի, մասնագետներն այն կարծիքի էին, որ միջին քաշում 400 կիլոգրամի սահմանագիծը գերազանցելը վիճակված է 21-րդ դարի ծանրորդներին։ Բայց տեսաք, որ Յուրին ժամանակից և բոլոր կանխատեսումներից առաջ անցավ։ Այո, ճանաչեք մեր հայ դյուցազնին… Վերը նշել էինք, որ օլիմպիական խաղերի հարցում Վարդանյանի բախտը չի բերել։ Հաջորդ օլիմպիադան, որը տեղի ունեցավ 1984 թվականին ԼոÕ ½ Անջելեսում, Յուրին ստիպված էր բաց թողնել։ Էհ, ինչ արած՝ քաղաքականություն, էլի քաղաքականություն… Այդ օլիմպիադայում ռումինացի մարզիկ Պետեր Բեկուրուի բախտը բերեց։ Նա չեմպիոն դարձավ մի այնպիսի արդյունքով, որ 45 կիլոգրամով զիջում էր չորս տարի առաջ Մոսկվայում Յուրի Վարդանյանի ցույց տված արդյունքին։ Այո, ռումինացի մարզիկը երկամարտի գումարով ունեցավ ընդամենը 355 կգ։ Սիրելի ընթերցող, հիշում ես, որ Յուրի Վարդանյանին 1976 թվականին Մոնրեալի օլիմպիադա չտարան՝ պատճառաբանելով, որ շատ է երիտասարդ։ Հիմա էլ քաղաքականությունը խանգարեց, որպեսզի Յուր ի Վարդանյանը երրորդ օլիմպիական ոսկին նվաճի։ եթե նա 76-ին Լենինականում մասնակցեց «մինի Մորեալի», ապա այս անգամ ավելի լուրջ մրցապայքարում ապացուցեց, որ այդ պահին նա աշխարհում ուժեղագույն միջին քաշայինն է։ Նա գերազանց հանդես եկավ Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած «Բարեկամություն-84» միջազգային մրցաշարին, մրցաշար, որը, սովորաբար անվանում են «աշխարհի փոքր առաջնություն»։

եվ այս անգամ էլ Յուրի Վարդանյանը մրցահարթակից հեռացավ հինգ համաշխարհային ռեկորդ սահմանելուց հետո, ընդ որում երկամարտում ցույց տվեց 405 կգ։ Տողերիս հեղինակն այդ օրերին Վառնայում էր և բախտ ունեցավ այդ հրաշագործության ականատեսը լինելու։ 1985 թվականին ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Յուրի Վարդանյանը 7-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը։ Նույն թվականին նա երկրորդ անգամ ընտրվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և … Ցավոք, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Յուրի Վարդանյանը չդիմացավ իշխանության եկած «նեոբոլշևիկների» վայրիվերումներին և լքեց Հայաստանը։ Բայց իսկական հայրենասերը չդիմացավ նաև ԱՄՆ-ում խոստացված դրախտին, և 2009 թվականին վերադարձավ Հայաստան, որտեղ նրան հիշում և սպասում էին։

Նա որոշ ժամանակ աշխատեց որպես ՀՀ նախագահի խորհրդական, ապա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսից նա Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Վրաստանում։

Իր մարզական կյանքի ընթացքում Յուրի Վարդանյանը չորս տարի անընդմեջ՝ 1978-81 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ և յոթ անգամ տեղ է զբաղեցրել Խորհրդային Միության տասը լավագույն մարզիկների ցուցակում։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեծագույն հայ ծանրորդն է։ Նման մարդիկ, թերևս, հարյուր տարին մեկ են ծնվում։ Ուրեմն, մենք երջանիկ ենք, որ եղել ենք ժամանակակիցը և ականատեսը այդ հիրավի ֆենոմենալ մարզիկի նվաճումների…

Լևոն Ազրոյան

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun