ТСН.-ը գրում է, որ Սատուրն մոլորակի ուսումնասիրությամբ զբաղվող Cassini տիեզերական սարքը Սատուրնի ամենամեծ արբանյակ Տիտանի Լիգիական ծովի մեջ անհայտ օբյեկտ է հայտնաբերել: NASA-ն այս առնչությամբ արդեն հայտարարել է, որ առաջին անգամ “խորհրդավոր կղզին” հայտնաբերել են 2013-ի ամռանը, սակայն հետագայում մասնագետները զարմանքով են նկատել, որ այն անհետացել է: Cassini-ի հերթական լուսանկարներում նույնիսկ ամենաթեթև ակնարկն իսկ չկար, որը կխոսեր օբյեկտի գոյության մասին ու մասնագետները եզրակացրել էին, որ ամենայն հավանականությամբ իրենք ժամանակվոր երևույթի ականտեսն են եղել կամ էլ սարքը լուսանկարել է ստվերի հետ միասին: Սակայն այս տարվա օգոստոսին արված լուսանկարներից երևում է, որ “խորհրդավոր կղզին” նորից հայտնվել է, սակայն այս անգամ այլ ձևով ու չափով: Մասնագետները կարծում են, որ այդ անհասկանալի “սպիտակ թանձրույթ”-ը կարող է լինել կամ այսբերգ, կամ գազային գոլործիների կուտակում: Չի բացառվում նաև, որ լուսանկարում փոթորիկ ֆիքսված լինի, ինչը սակայն անսովոր երևույթ է Տիտանի “ջրային տարածքների” համար: Աստղագետները կատակով այն նորահայտ “կղզին անվանել են “կախարդական” քանի որ առայժմ իրենք էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է լուսանկարել Cassini-ն: