Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊԵԿ-ն ուզում է ժողովրդի հաշվին ստվերի դեմ պայքարել

Analysis

Գաղտնիք չէ, որ ստվերային շրջանառությունը մեկ օրում չի ձևավորվել, սակայն տպավորությունն այնպիսին է, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այն իշխանությունների կողմից ոչ միայն շատ նորմալ, այլև տնտեսության անբաժանելի մաս է ընկալվում: Իրականում, սակայն, այս արատավոր երևույթի համար բազմաթիվ նորմալ երկրներում բավական խիստ պատիժներ են սահմանվում:

Մեզ մոտ, սակայն, զարմանալիորեն ԱԺ բարձր ամբիոնից և՛ իշխանությունները, և՛ ոլորտի պատասխանատուները կարող են իրենց թույլ տալ հայտարարել, որ ստվերի դեմ պայքարը գնաճի պատճառ կհանդիսանա.

«Ցանկացած պարագայում ստվերի կրճատումը գների վրա ազդեցություն ունի: Չենք կարող ասել, որ ոչ՝ եթե ստվեր է կրճատվում, գների վրա ազդեցություն չի կարող ունենալ: Մեզ անհրաժեշտ է գնահատել և հաշվեկշռել՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ ստվեր և ցածր գներ, թե՞ ուզում ենք կրճատել ստվերը, բայց որը կարող է նաև գների վրա որոշակի ազդեցություն ունենալ: Այո´, չի կարող չունենալ, որովհետև ստվերային շրջանառությունները գալիս են հարկման դաշտ, ապա դա բնականաբար գնաճային որոշակի ազդեցություն ունի, բայց ես կարող եմ նշել, որ օգուտները, որը մենք կարող ենք ստանալ ստվերային շրջանառությունների կրճատման արդյունքում, շատ ավելին են, քան այն գնաճային ազդեցությունները, որոնք հնարավոր է, որ կարող է՝ ունենանք»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Վ. Միրումյանի այս հայտարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մեր իշխանությունների համար «ստվեր» ասված ախտը վաղուց լեգիտիմացված մի երևույթ է դարձել և այնքան է զարգացել, որ կարողացել է տնտեսագիտության մեջ մի նոր ուղղության վերածվել, որի դեմ պայքարն անպայման պետք է ապրանքների գնաճով ուղեկցվի: Ավելին, իշխանությունները և հասարակությունը նույնիսկ պետք է ընտրեն՝ ստվերի դեմ պայքարի՞ն կողմ լինեն, թե՞ գնաճին:

Ցավալին այն է, որ մինչ օրս մեր իշխանավորներն այդպես էլ «չհասկացան», որ իրականում ստվերն առաջանում է իրենց կողմից սահմանած խաղի կանոնների արդյունքում: Ու եթե տնտեսվարողը օրենքի ու ստվերի միջև ընտրություն կատարելու հնարավորություն ունի կա´մ ստիպված գնում է իշխանությունների հետ լեզու գտնելու ճանապարհով, որը և՛ ապահով է, և՛ անփորձանք, կա´մ հայրենասիրական մղումներից ելնելով ընտրում է օրենսդրական դաշտի անկատարության ու սխալ վարչարարության դեմ պայքարի ուղին:
Ստացվում է, որ ինչքան էլ օրենքներ հորինվեն ու կյանքի կոչվեն, միևնույնն է, ոչինչ էլ չի փոխվի, քանի դեռ հարկային ու մաքսային օրենքները ոչ թե խթանում են տնտեսության զարգացումը, այլ միտված են նրան, որ այն հենց «օրորոցում» շատ արագ խեղդամահ լինի, և սենյակներում նստած կշարունակի սպանել բիզնեսը, որ հանրապետությունում մնան միայն ՊԵԿ-ն ու դատարկ խանութների ու փակված բիզնեսների ցուցակները:

Իհարկե, հնարամիտ իշխանավորները դա թաքցնելու բոլոր ձևերն էլ գիտեն, ինչպես, օրինակ՝ հաշվետվություններում միլիարդը միլիոնի անվան տակ սղղացնելը ու դրա համար պատասխան չտալը:

Ինչպես ժողովուրդն է ասում, դրա վրա էլ ծիծաղեցինք, անցանք, բայց դրանից ոչ մի հարց իրականում այդպես էլ չլուծվեց: Իսկ ստվերի հանդեպ այդքան հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք դրսևորելը թույլ է տալիս եզրակացնել, որ ՊԵԿ-ի հույսը նորից ժողովրդից քամելով բյուջեն լցնելն է, ոչ թե ստվերի դեմ իրական պայքար մղելը: Դրա համար էլ բարձր ամբիոններից անվրդով հայտարարում են՝ ո՞րն եք ուզում՝ ստվերի դեմ պայքարե՞նք, թե՞ բյուջեն լցնենք:


Արմինե Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards