«Երևանյան ամառ 2016». համերգ-միջոցառում` «Ողջույն Արաբկիրից» խորագրով
SocietyՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Հերթական միջոցառումը կայացել է Արաբկիր վարչական շրջանի Վ.Դավթյանի անվան զբոսայգում: «Ողջույն Արաբկիրից» տոնական համերգ-միջոցառումն իր շուրջն էր համախմբել արաբկիրցի բազմաթիվ փոքրիկների: Մանկական խաղերով ու բազմաթիվ անակնկալներով հագեցած ծրագրի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև սիրված երգիչ-երգչուհիներ:
Միջոցառմանը հետևող երեխաների ծնողները նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումներն իսկապես բազմաբովանդակ են ու շատ սպասված: