Թեյլոր Սվիֆթին տեսել են Նյու Յորքում մարզադահլիճից դուրս գալիս
LifestyleՈչ մի նյարդային վիճակ, ոչ մի դեպրեսիա: Թեյլոր Սվիֆթը առանձնապես ծանր ապրումներ չունի Քելվին Հարիսից բաժանվելուց հետո։ 26-ամյա հանրահայտ երգչուհուն (որը բոլորից շատ էվաստակում շոու բիզնեսում) տեսել են Նյու Յորքում մարզադահլիճից դուրս գալիս: Իսկ սպորտը, ինչպես գիտեք, օգնում է հաղթահարել ցանկացած նյարդային ապրումներ:

Իսկ իր մարզավիճակի մասին մտածելուց բացի ուրիշ ի՞նչ է երգչուհին անում Նյու Յորքում:

Սվիֆթը լողավազան է պատվիրել Նյու Յորքում իր բնակարանի համար:

Բնակարանում վերանորոգում է սկսվել, որը մի ամբողջ տարի կշարունակվի եւ այդ ժամանակաընթացքում երգչուհին մտադիր է ապաստանել Դավիթ Ալդեա անունով մի ընկերոջ մոտ, որի բնակարանում 5 ննջասենյակ ու 6 լոգարան կա: