Գյումրիում կառուցվող տեքստիլ նոր գործարանը 400 աշխատատեղի հարց կլուծի
EconomicsԳյումրիում կառուցվող տեքստիլ նոր գործարանը 400 աշխատատեղի հարց կլուծի: Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի տարածքում այս պահին իրականացվում են կառույցների հիմնանորոգման աշխատանքներ: Նախաձեռնությունն իրականացվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումային ծրագրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սասստեքսե ՍՊԻ-ի հայաստանյաններկայացուցիչ Քրիստիան Գելեջին, այս փուլում շինարարական աշխատանքներում ներգրավված են 80 մարդ, արդյունքում նախատեսվում է աշխատողների թիվն ավելացնել՝ ի հաշիվ նաև գործարանի մասնաճյուղերի: «Այս գործարանն ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից մեկն արդեն 5 տարի է ինչ գործում է Ամասիայում: Մասնաճյուղերից յուրաքնչյուրը մոտ 100 աշխատ ող է ունենալու: Բոլոր մասնաճյուղերը գործելու են Շիրակում: Ներդրումների ծավալը կկազմի մոտ 2.4 մլն եվրո»,-նշեց Քրիստիան Գելեջին՝ փաստելով, որ մանրաթելից մինչև տեքստիլ տարբեր իրեր արտադրող գործարանի շուկան կլինի արտասահմանը՝ հիմնականում Եվրոպան: Շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբերին: «Սա Հայաստանում լինելու է առաջին գործարանը խորհրդային տարիներից հետո, որ թելից մինչև տեքստիլ ցանկացած իր կարող է արտադրել: Այս տարածքում նաև ունենալու ենք ուսումնական կենտրոն, որտեղ կպատրաստենք աշխատողներ մասնաճյուղերի համար&r aquo;,-հավելեց Քրիստիան Գելեջին:
Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում գտնվող, նախկինում մարզային հիվանդանոցի այս համալիրը կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Սասստեքսե ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է նշված տարածքում իրականացնել 2 մլն 293 հազար եվրո՝ տեքստիլի արտադրություն կազմակերպելու նպատակով:
Արմենուհի Մխոյան