Valentino-ի նոր հավաքածուն՝ ոգեշնչված կուբայական ոճով (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Կուբան դարձել է նորաձեւության դիզայներների այս տարվա ոգեշնչման աղբյուրներից մեկը։ Դեռեւս չեն դադարել Հավանայում կայացած Chanel-ի կրուիզային նորաձեւության ցուցադրության մասին խոսակցությունները, երբ Valentino նորաձեւության տան դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրին եւ Պիերպաոլո Պիչչոլին այս երկրին են նվիրել իրենց կրուիզային սեզոնն ու ներկայացրել միանգամից 80 նոր կերպար իրենց նոր հավաքածուից։
«Կուբան ազատություն է եւ, ազատությունը կարելի է համադրել նաեւ անհամադրելիի հետ»,- ասում է Մարիա Գրացիա Կյուրին, ով խոստովանում է, որ սիրում է Կուբան հիսունականներին, ինչպես նաեւ դրա մշակույթի վրա իսպանականի եւ աֆրիկյանի ազդեցությունը։
Հենց այդ ազատությունն էլ դիզայներներն ու ոճաբանները միավորել են Valentino-ի ճանաչելի սիլուետների հետ։
Երկար շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները զարդարում է մեծ, տրոպիկական, ծաղկային պրինտը, որը դիզայներներն առաջարկում են համադրել խիստ վերնաշապիկների կամ տրիկոտաժի հետ, իսկ երեկոյան ժանյակավոր զգեստներին հայտնվել են փայտյա զարդեր։
Wnews.am-ը ներկայացնում է Valentino-ի գարուն-ամառ 2017 հավաքածուն.






















