Ռիհաննան 1.8 մլն դոլարով տուն է գնել հոր համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռիհաննան հոր՝ Ռոնալդի համար 1.8 մլն դոլարով տուն է գնել: 28-ամյա երգչուհին առանձնատունը գնել է Բարբադոսում՝ իր հայրենի Սենդի Լեյն կոչվող վայրում:

Այնտեղ հողատարածքներ ունեն նաեւ Բեյոնսեն ու Ջեյ Զին, նաեւ բրիտանական X Factor–ի ժյուրիի անդամ Սայմոն Քուելը:

«Ռիհաննան շատ բարի է, նա կղզում առանձնատների մի քանի տարբերակներ ուղարկեց ինձ ու ասաց, որ ես ընտրեմ որն եմ ուզում: Ես այս մեկն ընտրեցի, ոչ թե որովհետեւ այն թանկարժեք է, այլ պարզապես որովհետեւ այնտեղ մեծ պարտեզ կա: Ես որոշել եմ տեղափոխվել իմ տանից, քանի որ այն դարձել է մի տեսակ տեսարժան վայր, բոլոր զբոսաշրջիկներն ուզում են լուսանկարվել ինձ հետ: Իսկ նոր տանը ես կունենամ իմ տեղը, ու բժիշկները կկարողանան հանգիստ խնամել ինձ»,- պատասխանել Ռիրիի 66-ամյա հայրը Now Magazine–ին տված հարցազրույցում։