Դոլարն ու եվրոն արժեզրկվել են, ֆունտն ու ռուբլին` արժևորվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 15-ին կազմել 478.33 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.49 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.83 դրամ՝ իջնելով 0.07 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 679.32 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 2.36 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 15-ին կազմել է 7.27 դրամ, աճը 0.03 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 265.28 դրամ, ոսկի՝ 19,794.65 դրամ, պլատին՝ 15,147.99 դրամ։