Մասնագետը վտանգավոր է համարում Ցեղասպանության հարցում պատասխանատվության թիրախը Թուրքիայից Գերմանիա տեղափոխելը
SocietyՇատ վտանգավոր է այն հանագամանքը, որ պատասխանատվության թիրախը Թուրքիայից տեղափոխվում է Գերմանիա և հայտարարվում, որ Գերմանիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այն իրավական պետություն է և պետք է ստանձնի հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցման հիմնական պարտավորությունը:
Այս մասին նշեց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
«Ես չեմ բացառում, որ կարող են լինել որոշ իրավական գործընթացներ` կապված այն գերմանական ընկերությունների հետ, որոնք ցեղասպանության տարիներին որոշակի օգուտներ են քաղել ցեղասպանության զոհերի գույքից կամ նրանց հարկադիր աշխատանքից:
Գերմանիան բավականաչափ հարուստ փորձ ունի հարկադիր աշխատանքից տուժածների փոխհատուցման տեսանկյունից և կարող է այս մեխանիզմն օգտագործվել:
Բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ թիրախավորման տեսնակյունից չպետք է հիմնական սլաքն ուղղենք Թուրքիայից դեպի Գերմանիա»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով, բանաձևում խոսվում է Գերմանիայի պատամական պատասխանատվության, այդ պետության անգործության մասին, այլ ոչ թե մեղսակցության: Գերմանիան, լինելով Օսմանյան կայրսության հիմնական դաշնակիցը, չկարողացավ համապատասխան միջոցներ ձեռնարկել կանխելու այդ արարքը: Այսինքն` անգործության առումով սեփական մեղքի ընդունումն է, իսկ հանցակցության, ցեղասպանությունը կազմակերպելու հարցում որոշակի ընդգրկվածություն ունենալու տեսնակյունից բանաձևում որևիցե բան չի ասվում: