Նախարարությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել է մարզական միջոցառում
SocietyՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ում անցկացվել է մարզական միջոցառում: Կենտրոնի 53 սաներն իրենց ուժերն են չափել 6 մրցաձևերում՝ վազք 30 մ, բազկամարտ, բոուլինգ, օղակի նետում նշանակետին, դարթս և սեղանի թենիս: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով և նախարարության կողմից սահմանված հավաստագրերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվության բաժնից:
Նախարարությունը նմանատիպ միջոցառումների միջոցով նպատակ ունի հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ակտիվացնել մարզական կյանքը, աջակցել նրանց՝ հասարակության մյուս խավերին ինտեգրմանը: