Քիմ Քարդաշյանը մերկացել է GQ ամսագրի համար
LifestyleՔիմ Քարդաշյանը մերկացել է GQ ամսագրի համար։ Ռեալիթի շոուի 35-ամյա հայազգի աստղն այդ ամսագրի համար նկարահանվել է առաջին անգամ։
Քիմը նկարահանվել է մերկ՝ կաշվե բաճկոնով համեստորեն փակելով մարմնի՝ «ռազմավարական» կարևորության հատվածները։
Ֆոտոսեսիան նույնպես թեժ է անցել, ինչի մասին է վկայում տեսանյութը, որում առկա է նկարհանումների աշխատանքային գործընթացը։
Քիմի ընտրությունը շապիկի համար պատահական չի եղել, քանի որ թարմ համարի թեման եղել է սերը, սեքսն ու խելահեղությունը։ Հենց այդ երեք կետերի վրա է կառուցված Քիմի ու Քանյե Ուեսթի միությունը։ Նա պարբերականի հետ կիսվել է իր անձնական կյանքից մանրամասներով։





