Ամերիկյան գործակալությունը դատական հայց է ներկայացրել Քարդաշյան քույրերի դեմ
LifestyleՏաղանդների զարգացմամբ զբաղվող Agency for the Performing Arts (APA) գործակալությունը դատական հայց է ներկայացրել Քարդաշյան քույրերի դեմ՝ վերջիններիս մեղադրելով շահույթի մի մասը չվճարելու համար:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, գործակալությունը հայցը ներկայացրել է Քիմ, Քլոյե, Քորթնի Քարդաշյանների, ինչպես նաև՝ Քայլի և Քենդալ Ջեներ քույրերի դեմ:
Հայցվոր կողմի պնդմամբ՝ 2009թ. բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ քույրերը պարտավորվել են տվյալ գործակալությանը փոխանցել իրենց եկամտի 15 տոկոսը, ինչի դիմաց APA-ն պետք է նրանց օգներ նոր պայմանագրեր կնքելու հարցում:
Հայցում նշվում է, որ իրապատում շոուի աստղերը միլիոնավոր դոլարներ են վաստակել հագուստի, կոշիկի ու աքսեսուարների գովազդից, սակայն 2015թ. մարտից սկսած չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները:
Մինչդեռ Քարդաշյան քույրերի փաստաբան Թոդ Ուիլսոնը մեղադրել է գործակալությանը՝ ասելով, որ այն չի իրագործել բանավոր համաձայնության պայմանները: