Գեղեցկության դաս. սովորում ենք դիմահարդարվել 15 րոպեում (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Շատերս հաճախ քիչ ժամանակ ենք ունենում դիմահարդարման համար։Wnews.am-ը ներկայացնում է ամառային դիմահարդարում, որը ձեզնից կխլի ընդամենը 15 րոպե։
Դեմք.

Եթե քիչ ժամանակ ունեք, կարող եք մաշկին առողջ ու հարթ տեսք հաղորդելու համար օգտագործել ընդամենը մի քանի քսուկ. վերցրեք թեթեւ ВВ կամ СС քսուկ, որոնք հարթեցնում են մաշկի տոնը, թեթեւակիորեն շտկում անհարթություններն ու ծածկում թերությունները։ Փայլուն առողջ մաշկն այս ամռան գլխավոր թրենդներից է։ Որպեսզի փոքր-ինչ լուսավորեք դեմքը, օգտվեք մարմնագույն կամ թաց հայլայթերից. դրա հիմքը կօգնի պահպանել դիմահարդարումն անգամ ամենաշոգ եղանակին։
Հոնքերն ընդգծեք մատիտով կամ թաց գելով։ Չմոռանաք բրոնզերի մասին. այտերն ընդգծեք վարդագույն կամ ծիրանագույն բրոնզերով, որը թարմ տեսք է հաղորդում։
Աչքեր.

Ամառային դիմահարդարման համար օգտագործեք շագանակագույն կամ արծաթագույն ստվերաներկ. տարածեք դրանք թարթիչների ուղղությամբ՝ ստեղծելով թեթեւակի ծխի էֆեկտ։ Ավելի պարզ դիմահարդարման տարբերակ է մարմնագույն ստվերաներկի օգտագործումը, որը բնական էֆեկտ է հաղորդում։Աչքերի դիմահարդարումը կարող եք եզրափակել թարթչաներկով. երկար թարթիչներն այս ամռան դիմահարդարման թրենդներից է։ Կարող եք օգտագործել ինչպես սեւ, այնպես էլ գունավոր թարթչաներկ։
Շուրթեր.

Այս ամռանը նորաձեւ են վառ շուրթերը. ավելի լավ է հրաժարվեք շուրթերի փայլից։ Որպեսզի շրթներկը մաքսիմալ բնական երեւա, քսեք այն մատների ծայրերով։
Հիշեք, բնական դիմահարդարումն ամենագեղեցիկն է. պարտադիր չէ ժամեր ծախսել դիմահարդարման վրա։