ԱՎԾ տնօրենը չի ընդունում Ալավերդյանի մեղադրանքները
SocietyԱզգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը վստահեցնում է, որ ներմուծողների հաշվապահական փաստաղթերի շուրջ սխալ վիճագրություն ներկայացնելու հարցում վիճծառայությունը մեղք չունի: «Նման բան չկա և չի էլ կարող լինել: Վիճակագրական մարմինն ի՞նչ կապ ունի հարկային խախտումների հետ, դա հարկային մարմնի խնդիրն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը՝ անդրադառնալով ներմուծումների վերաբերյալ սխալ թվեր ներկայացնելու մասին հարցին:
ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն` ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլի հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներմուծման կտրուկ աճ է արձանագրվել, մոտ 110 մլրդ դրամի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։ Իր հերթին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը նշել էր, որ դա ԱՎԾ-ի սխալի հետևանք է:
Ըստ Մնացականյանի` նշանակություն չունի, պետական բյուջեի մուտքերը կլինեն մաքսային մարմնի կողմից, թե ուղղակի հարկային, դա կատարյալ վարչական ռեգիստր է՝ գանձապետարանն է, որ բոլոր մուտքերը, այդ թվում՝ ծախսերն իրականացվում են մանրակրկիտ: «Դա վիճակագրական գործառույթներից դուրս է: Մենք ամփոփ տվյալները ստանում ենք հրապարակում ու ներկայացնում ենք հանրությանը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց ԱՎԾ տնօրենը:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է ՊԵԿ փոխնախագահն ԱՎԾ-ին մեղադրում, Մնացականյանը հորդորեց հարցն ուղղել Արմեն Ալավերդյանին: