ԼՂ շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում Ադրբեջանն անցնող գիշեր հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»: