Ջոնի Դեփից բաժանվելու գործընթացի արդյունքում Էմբեր Հերդը 10 կգ նիհարել է
LifestyleԷմբեր Հերդը բառացիորեն «մարում է»՝ Ջոնի Դեփից ամուսնալուծության ընթացքում։
Շիկահեր գեղեցկուհուն նախօրեին նկատել են Լոս Անջելեսում և նրանից մնացել է միայն նախկինի շողքը, գրում է Daily Mail-ը։ Հերդը կրում էր սև վերնաշապիկ և ջինսե տաբատ, դեմքը ծածկել էր ակնոցներով և գլխարկով։
Ըստ TMZ-ի, Էմբերը նիհարել է մոտ 10 կգ՝ Ջոնի Դեփից ամուսնալուծության գործընթացը սկսելուց հետո։
Էմբերը Լոնդոնում պետք է նկարահանվեր «Justice League» ֆիլմում, սակայն նա այնքան է նիհարել, որ ֆիլմի պրոդյուսերներն ասել են, որ նա «տեսախցիկի առաջ լինելուն» պատրաստ չէ։
