Նազենի Հովհաննիսյանը՝ Սինգապուրում
LifestyleՀաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ինդոնեզիայի Բալի կղզե նահանգի լավագույն տեսարժան վայրերում լինելուց, տեղի բնության գեղեցկությունը երկրպագուներին ներկայացնելուց հետո իր հանգիստը շարունակում է վայելել Սինգապուրում։ Դերասանուհին Facebook-յան իր էջում հրապարակել է Սինգապուրի հայկական եկեղեցու մոտ արված լուսանկար եւ հակիրճ պատմել Սինգապուրում հայ համայնքի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման մասին։

«Այո, Հայաստանը քրիստոնեությունն առաջինն է ընդունել, տարածել ու զարգացրել է՝ իր հետքը թողնելով ԱՄԵՆՈՒՐ ու հենց Հայոց եկեղեցու շնորհիվ է, որ առայսօր ճանաչելի է աշխարհում։ Սինգապուրն իր կարճ գոյության ընթացքում՝ դառնալով աշխարհի ԱՌԱՋԱՏԱՐ պետություններից մեկը, իր առաջնորդի՝ Լի Սյան Լունի անմարդկային նվիրումի շնորհիվ, սովորական ճամփորդի համար շատ հետաքրքիր մի աշխարհ է բացահայտում, բայց Հայի համար Սինգապուրյան առաջին ողջույնն իհարկե Հայոց եկեղեցու այցելությունից է սկսվում։
1820-ականներից է առաջին հայ վաճառականը եկել Սինգապուր։ Ասում են, որ 1834-ին հայկական գաղութը մեծ չէր, մոտ 50 հոգի (թիվը հստակ չէ) և հենց այդ ժամանակ հատկացվում է մի տարածք՝ «ի հարգանք հայերի հոգևոր ու քաղաքացիական արժեքների»։ Ինչպես նշվել էր 1836թ-ի The Free Press-ում՝ «բացառիկ հոգևոր ուժը միայն կարող էր համախմբել 44 հոգանոց սակավաթիվ համայնքին, որ ստեղծեն այսպիսի կարևոր ու գեղեցիկ կառույց», որն ի դեպ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ պատկանում է Սինգապուրին (ոչ հայերին) և նրա հոգածության ներքո է՝ իբրև պատմամշակութային արժեք։
Այսպիսով, Եկեղեցին կառուցվեց 1835թ- ին, գումարի մի մասը հանգանակել էր տեղի հայությունը, մյուս՝ պակասող մասը, Հնդկաստանի և Յավայի հայությունը։ 1836 թ-ին այն օծվել է՝ ի պատիվ Սբ. Գրիգոր Լուսավորչի։
Փաստ. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԻՆ ՏԱՃԱՐՆ Է Սինգապուրում.. և այն հայտնի է իբրև Հայկական եկեղեցի»,- տեղեկացրել է Նազենին։