Քիմ Քարդաշյանը սկսել է փաթեթավորման թուղթ արտադրել իր հետույքի kimojis պատկերներով
LifestyleTert.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը GQ–ի համար համարձակ ֆոտոշարքից հետո իր երկրպագուներին ուրախացրել է հերթական բիզնես նախագծով:
Instagram-ի իր էջում Քարդաշյանը ներկայացրել է իր նոր արտադրանքը: Այս աղջիկը միանշանակ տիրապետում է բիզնես գաղտնիքներին:
35-ամյա հայուհին սկսել է փաթեթավորման թուղթ արտադրել իր հետույքի kimojis պատկերներով, նաև հեռախոսի համար պատյաններ, որոնց վրա պատկերված են սրտեր՝ Send Nudes (ուղարկեք մերկ լուսանկարներ) գրությամբ:
«Իմ նոր Kimoji–ները այսօր սկսել են վաճառվել KimKardashianWest.com կայքում»,- Instagram-ում գրել է լուսանկարը Քիմը:
