Շոտլանդիայում մահացել է աշխարհում ամենից շատ դաջվածքներ ունեցող թոշակառուն (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Շոտլանդիայում 80 տարեկան հասակում մահացել է Թոմ Լեպարդը, ով համարվում էր ողջ աշխարհում ամենից շատ դաջվածքներ ունեցող թոշակառուն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Լեպարդը մահացել է շոտլանդական Ինվերնես քաղաքում գտնվող ծերանոցում: Տղամարդը հայտնի էր դարձել հովազի մորթի հիշեցնող գույներով ու նախշերով դաջվածքների համար, որոնք պատկերվել էին գրեթե ամբողջ մարմնի վրա:
Շոտլանդիայի բնակիչը 5500 ֆունտ ստերլինգ (մոտ 7800 դոլար) է ծախսել դաջվածքների համար: Տղամարդու խոսքով` ինքը երբեք չի ափսոսացել դաջվածքներ անելու համար, քանի որ դրանք ևս իրեն եկամուտ էին բերել: Լեպարդը մասնակցում էր տարբեր ցուցահանդեսներին և միջոցառումներով:
Ամենից շատ դաջվածքներ ունեցող թոշակառու Լեպարդին ճանաչել են 2016-ի մարտին:


