Ջոլիի ու Փիթի երեխաները օտար լեզուներ են սովորում
LifestyleՀոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները օտար լեզուներ են սովորում, այդ թվում նաև ռուսերեն, վիետնամերեն և արաբերեն: Այս մասին Ջոլին պատմել է Radio 4-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Զույգի 6 երեխաներից երեքը որդեգրած են. 14-ամյա Մեդոքսը՝ Կամբոջայից, 12-ամյա Փաքսը՝ Վիետնամից և 11-ամյա Զախարը՝ Եթովպիայի: Ջոլիի խոսքով՝ երեխաներից ոչ մեկը դերասանական արվեստով չի հետաքրքրվում, փոխարենը երեխաներին գրավում են լեզուները:
«Ես նրանցից հարցրել եմ՝ ինչ լեզուներ են ուսում սովորել, Շայլոն սովորում է Կամոջայի լեզուն, Փաքսը վիետնամերենը, Մեդը գերմաներեն ու ռուսերեն, Զախարան խոսում է ֆրանսերեն, Վիվիենը ուզում է սովորել արաբերեն, իսկ Նոքսը ժեստերի լեզու է սովորում»,-ասել է դերասանուհին: