«Քամուց քշվածները» ֆիլմի աստղի տունը 3.7 մլն դոլարով հանվել է վաճառքի (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկին` դասական դարձած «Քամուց քշվածները» ֆիլմի աստղ Վիվիեն Լիին, պատկանած առանձնատունը հանվել է վաճառքի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դերասանուհու թոռները Ուիլշիրում գտնվող անշարժ գույքի համար պահանջում են 3.7 մլն դոլար:
Հայտնի է, որ 17-րդ դարում կառուցված տունն ունի 7 ննջասենյակ, կից տնակներ, թենիսի կորտ, մեծ պարտեզներ ու հարմարավետ կյանքի համար այլ հարմարություններ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերսանուհին այս առաձնատունը ձեռք է բերել իր առաջին ամուսնու` Լի Հոլմանի հետ համատեղ:







