Yerevan, 05.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես են ստում կենդանակերպի նշանները

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Ինչպես են ստում Խոյերը

Խոյերը ի փրկություն են ստում, սակայն հիմնականում սեփական փրկության համար։ Եթե նրանք չեն ուզում ինչ-որ բան ինչ-որ մեկի համար անել, ապա հազարավոր  պատճառաբանություն կհնարեն, կներկայացնեն այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս այս պահին թողնել ամեն բան և կատարել ինչ-որ մեկի խնդրանքը։

Բայց միևնույն ժամանակ երդվում են, որ անպայման կօգնեն հենց որ ժամանակ գտնեն։ Եվ կրկին ստում են։ Իրենց թվում է, թե խնդրողը մի պահ կհասկանա, որ փակ դուռ է թակում և հանգիստ կթողնի իրենց։ Հաճախ հենց այդպես էլ պատահում է։ Սակայն մի որոշ ժամանակ անց Խոյերն էլ մերժված կլինեն, նույնիսկ եթե մարդիկ այս կենդանակերպի նշանի ներկայացուցչին անկեղծ համակրել են։

Ինչպես են ստում Խեցգետինները

Խեցգետինները ստում են բացառապես այն դեպքերում, երբ ճշմարտությունն անհնար է ասել։

Այդպես Խեցգետինները պաշտպանում են իրենց մտերիմներին ապրումներից։ Խեցգետինները չեն ստի  հանուն սեփական շահի՝ արժանապատվությունը թույլ չի տալիս։ Իրենք նույնիսկ կյանքի պատմությունները չեն «գեղեցկացնում»՝ կարծելով, որ ճշմարտությունն ամեն դեպքում հորինված պատմությունից ավելի հետաքրքիր է։ Եվ երբեմն ճկունության բացակայությունը Խեցգետինների համար խնդիր է հանդիսանում շարջապատի հետ շփվելիս, քանի որ ուրիշներից էլ նույն անկեղծությունն են ակնկալում։ Հասկանալ, թե երբ է ստում խեցգետինը, բավականին հեշտ է՝ բավական է միայն նայել նրա աչքերին․ նա կշիկնի, կսկսի քաշվելը, և պարզ կլինի, որ նա ամաչում է ստելուց։

Ինչպես են ստում Կշեռքները

Կշեռքները ստում են և իրենք իրենց մեղադրում, սակայն հիմնականում ստում են իրենք իրենց։ Ի դեպ, իրենց սուտը՝ ներքին հավասարակշռություն գտնելու  փորձ է։ Ունակ են իրենց համոզելու, որ ամեն բան գերազանց է, նույնիսկ եթե խնդիրներն ուղղակի խեղդում են իրենց։

Ստախոսությամբ Կշեռքները վնասում են հենց իրենց։ Իսկ ընկերներին և հարազատ մարդկանց հետ (ովքեր քաջ ծանոթ են այս նշանի ներկայացուցիչների բնավորությանը)  իրենք ծայրահեղ անկեղծ են։

Սակայն իրենց մոտ շատ լավ է ստացվում ինտրիգներ «հյուսել», հատկապես եթե դա անհրաժեշտ է «գործի համար»։ Զարմանալի չէ, որ իրենցից գերազանց դիվանագետներ և փաստաբաններ են ստացվում։ Իսկ պետական մակարդակով գլոբալ սուտը լիովին համապատասխանում է այս նշանին։ Սակայն այստեղ էլ իրենք այնքան չեն ստում, որքան խորամանկ քայլեր անում, քծնում և որոշ հանգամանքներ թաքցնում։

Ինչպես են ստում Այծեղջյուրները

Այծեղջյուրներն այնքան փառասեր են, որ սուտն իրենց համար  ծանոթներին իրենց նյութական բարեկեցության և բարձր կարգավիճակի մասին համոզելու միջոց է։

Ի դեպ, Այծեղջյուրներն  անկեղծորեն հավատում են իրենց պատմածին։ Իրենք, կարծես, ապրում են միաժամանակ երկու աշխարհներում՝ իրական և երևակայական, որտեղ իրենք ավելի հաջողակ են, հարուստ, էական, և դրանով իսկ գոհ են իրենց կյանքից։ Նաև Այծեղջյուրները կարող են ստել՝ կնոջ ուշադրությանը արժանանալու համար։ Այս դեպքում Այծեղջյուրը «ոսկե սարեր» է խոստանում իր ընտրյալին, ինչի մասին, ի դեպ, նպատակին հասնելուն պես մոռանում է։

Բացահայտել Այծեղջյուրի սուտը հեշտ է։ Բավական է լսել նրա պատմությունները, հետևել նրա դեմքի արտահայտությանը՝ նրա աչքերը փայլում են, ձայնի մեջ հուզմունք է նկատվում,  սակայն անգամ մեկ գրամ ամոթի զգացում նա չի ունենում։

Ինչպես են ստում Ցլերը

Ցլերի համար սուտն  արվեստ է։ Իրենք ստի սարդոստայն են հյուսում ուրիշներին տպավորելու,  հուզելու  և ավելի կարևոր թվալու համար։

Հաճախ այս նշանի ներկայացուցիչները խաբում են  պարտքով գումար չտալու համար։ Տհաճ և անիմաստ խոսակցությունից խուսափելու համար տղամարդ-Ցուլը կարող է երդվել, որ հանդիպման է, և նույնիսկ այն փաստը, որ հեռախոսի մեջ լսվում է երաժշտության բարձր ձայնը, չի շփոթեցնի իրեն։

Զարմանալին այն է, որ այս ամենն իրենց ներում են՝ ոմանք այնքան հիացած են Ցլերի հմայքով, որ պատրաստ են կուլ տալ ցանկացած սուտ, միայն թե լինեն իրենց կողքին։ Մյուսներն էլ վաղուց արդեն լուրջ չեն վերաբերվում այս մարդկանց և  մանկամիտ համարում։

Ինչպես են ստում Առյուծները

Առյուծների սուտը «արքայական է»։ Իրենց համար կարևոր է պահպանել իրենց «դեմքը», և այդ պատճառով ստի սարդոստայնը դառնում է իրենց կյանքի մի մասը։ Բացահայտել Առյուծի սուտը հեշտ չէ։ Նա հիշում է իր խաբեությունների բոլոր մանրամասները, և շրջապատող մարդիկ ստիպված են իրեն հավատալ։

Առյուծների համար սուտը  հագուստ է, որը նա կրում է, որպեսզի թաքցնի ճշմարտությունը, կամ զվարճացնի ինչ-որ մեկին։

Պատմողի բացառիկ տաղանդով օժտված Առյուծը ցանկացած իր պատմությունը վերածում է ծաղկազարդ մի բեմականացման, իսկ որպեսզի իրականությունը չխանգարի պատմության գեղեցկությանը, Առյուծը գունազարդում է այն հորինված մանրամասներով, սակայն ոչ թե խաբելու միտումով, այլ ցույց տալու, թե որքան հետաքրքիր է նրա կյանքը։ Սակայն սեփական խաբեությունից նյութական շահ չի հետապնդում։ Նա չափազանց հպարտ է և խաբեությամբ հարստանալը նրա համար չէ։

Ինչպես են ստում Կարիճները

Կարիճների համար սուտը միջոց է՝ պահպանելու այն կերպարը, որն իրենք ստեղծում են շրջապատի համար։ Եթե նա ներկայանում է որպես աշխարհի ամենադժբախտ մարդը, ապա դուք ստիպված կլինեք լսել ավտովթարների և աղետների մասին սարսափելի պատմությունները, իսկ ազգականներին Կարիճները «մեռցնում են»  գրեթե ամբոխներով և այս ամենը միայն նրա համար, որպեսզի իրենց բոլորը խղճան։

Իսկ եթե Կարիճը փափագում է մեծն գուրու և միստիկ երևալ, նա հնարում է աներևակայելի դեպքեր ուրվականների կամ այլմոլորակայինների գրոհի մասին։ Սակայն շատ դեպքերում Կարիճները խաբում են հարստանալու, կամ մարդկանց հեշտությամբ շահարկելու նպատակով։ Վառ երևակայությունը և որևիցե սկզբունքների բացակայությունը դարձնում են Կարիճներին գրեթե անորսալի ՝ սուտը բացահայտելու հարցում։

Եթե իրենց չեն հավատում, նրանք կանեն ամեն բան, որպեսզի ապացուցեն իրենց խոսքերի իսկությունը, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի կոտրել մեքենան , կամ ներկայացնել ուֆոլոգների զեկույցը մոտակա տարածքում թաքնվող այլմոլորակայինների մասին։

Ինչպես են ստում Ջրհոսները

Ջրհոսները չեն ստում, պարզապես չեն ասում ամբողջ ճշմարտությունը, և դա դիտավորյալ չեն անում. իրենք էությամբ գաղտնապահ են։

Ապավինելով միայն իրենց ուժերին՝ հաճախ կարծում են, որ կյանքը հետաքրքիր է միայն իրենցով, իսկ շրաջապատին չարժե ամեն բան պատմել և իրենց անձի դեմ զենք չտալ նրանց ձեռքում։ Իսկ եթե Ջրհոսը գիտակցաբար է ստում, ուրեմն իրեն պարզապես դրդել են դրան, և նա այլևս չի վստահում այդ մարդուն։ Հաճախ այս նշանի ներկայացուցիչները ստում են, որպեսզի իրենց հանգիստ թողնեն։

Այսպես, օրինակ, իրենք կարող են հիվանդ ձևանալ՝ աշխատանքի չգնալու կամ խոստումները չկատարելու համար։ Ավելի ուշ, սակայն, երբ նրանց գրոհը նահանջում է, փոխհատուցում են այդ ամենը։

Ջրհոսները ատում են սուտը և դադարում են շփվել ստախոս մարդկանց հետ։ Ի դեպ, խաբել իրենց շատ բարդ է՝ նրանց ինտուիցիան շատ լավ զարգացած է։

Ինչպես են ստում Երկվորյակները

Երկվորյակները չեն ստում, նրանք խաղում են։ Համենայնդեպս իրենք հենց այդպես են դա բացատրում։ Երբեմն նրանք դա անում են մյուսներին համոզելու, երբեմն էլ՝ իրավիճակից  նյութական շահ ստանալու համար։

Այս մարդիկ առանց խղճի խայթի կարող են անորակ իրը թանկարժեքի փոխարեն ներկայացնել, կամ իրենց խաբեությամբ ստիպել մարդուն վճարել իրենց փոխարեն։ Երկվորյակները փայլուն ստախոսներ են և ստելուց ներկայացնում են բոլոր փաստերը, ի դեպ սովորում են անել դա դեռ մանուկ հասակից՝ վատ արարքներից խուսափելու նպատակով։

Բացահայտել իրենց սուտը գրեթե հնարավոր չէ։ Քաջ գիտակցում են իրենց «դերը»,  չեն սայթաքի  եւ հնարավորություն չեն տա ձեզ ստի մեջ նրանց կասկածելու։

Ինչպես են ստում Կույսերը

Կույսերը ստում են հաճախ, սակայն հմուտ չեն այս գործում։ Իրենց մոտ դա այնքան վատ է ստացվում, որ նույնիսկ շատ անխորաթափանց մարդը հասկանում է, որ իրեն խաբում են։ Կույսերը շփոթվում են, սկսում են կակազել, շիկնում են և արդյունքում չեն հասնում իրենց ուզածին, այլ պարզապես շրջապատին իրենց դեմ են տրամադրում։

Կույս տղամարդիկ խաբում են ավելի հաճախ, քան կանայք։ Կանանց սա պարզապես պետք չէ, քանզի իրենք այլ մեթոդներ են կիրառում։ Իսկ տղամարդիկ ստում են այն ժամանակ, երբ իրենցից բացատրություններ կամ արդարացումներ չեն պահանջում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ տղամարդիկ անկեղծ վիրավորվում են, երբ իրենց չեն հավատում։

Ինչպես են ստում Աղեղնավորները

Աղեղնավորները ոգևորությամբ են ստում, բայց անմիտ, ի դեպ հաճախ առանց պատճառի։ Իրենց սուտը բարկացնում է մյուսներին, քանի որ բացահայտ զգացվում է։ Իրենց էությանը համաձայն Աղեղնավորները չեն կարող պատկերացնել, որ իրենցից բացի ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, դրա համար ընթացիկ անիրական մանրամասներ են հնարում, իսկ երբ հեքիաթներ պատմելու  անհրաժեշտություն այլևս չկա, կամ ինչ-որ մեկը փորձում է բռնել նրանց փաստերի աղավաղման մեջ, իրենք հեշտությամբ հրաժարվում են իրենց խոսքերից՝ պնդելով, որ երբեք նման բան չեն ասել։

Իրենց սուտը դատարկ է և վայրկենական, քանի որ Աղեղնավորները հակված չեն երկարատև ինտրիգների։ Իրենց համար կարևոր է համառորեն պնդել այստեղ  և այս պահին։ Հաճախ դա պատճառ է դառնում չվստահել Աղեղնավորներին։

Ինչպես են ստում Ձկները

Ձկները չեն ստում, նրանք երևակայում են։ Ստեղծելով մի աշխարհ, որտեղ ամեն բան «այլ է»՝ Ձկները փորձում են համոզել մյուսներին այդ աշխարհի իրականության մեջ։

Ձկներ կանայք հաճախ հորինում են գոյություն չունեցող երկրպագուներին՝ տալով նրանց այն հատկությունները, որոնք իրենք կցանկանային տեսնել և պատմում են այդ ասպետի մասին ընկերուհիներին։ Ի դեպ, շատ համոզիչ է ստացվում, չէ՞ որ իրենք այդ պատմությունը վերածում են գունազարդ մի բեմականացման։ Եվ չի կարելի խիստ դատել Ձկներին այդ ստի համար՝ այս կերպ իրենք փորձում են հաշտվել իրականության հետ և ապացուցել, որ իրենց մոտ ամեն բան այնպես է, «ինչպես մյուսների մոտ», միգուցե՝ ավելի լավ։ Իսկ գլոբալ և վնասակար սուտը Ձկների համար չէ։

Տղամարդիկ՝ բնածին հեքիաթասեր են։ Ստում են, որպեսզի չկորցնեն այն, ինչ ունեն։  Եվ իրենց հավատում ես․այդպիսի անկեղծ հայացք չունեն նույնիսկ երբ ճշմարտությունն են պատմում։ Ի դեպ, Ձկները շատ լավ տարբերում են սուտը ճշմարտությունից։

 

 

In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29