«Միթսուբիշի»-ի բեռնախցիկում առանց փաստաթղթերի հրացան է հայտնաբերվել
SocietyՈստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից Վարդենիս-Սոթք ճանապարհին կանգնեցվել է «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 34-ամյա Արթուր Մ.-ն, ոստիկանների պահանջով բացել է ավտոմեքենայի բեռնախցիկը, որտեղ դրված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի «ՄՑ-2001» տիպի, 20 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: