Մեր օրերում ամենից շատ տարածված հիվանդությունները` ողջ աշխարհում
LifestyleHealth Fiend պարբերականը հրապարակել է ներկայում ողջ աշխարհում ամենից շատ տարածված հիվանդությունների ցանկը:
1. Կարիես
Ամենատարածված մերօրյա հիվանդությունը ատամի, լնդերի, ոսկորների և ատամներն ամրացնող շարակցական հյուսվածքի հիվանդությունն է:
2. Հարբուխ
Հարբուխը վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդություն է, որի սովորական ախտանիշներն են հազը, ցավը կոկորդում, ջերմությունը: Կան դեղամիջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է արագ վերացնել մրսածությունը, սակայն ախտանիշները կարող են շարունակվել 7-10 օր, անգամ 2-3 շաբաթ:
3. Ալերգիա
Ալերգիան գերզգայությունն է ինչ-որ գործոնի կամ երևույթի (ալերգենների) նկատմամբ, ինչպես նաև իմունային համակարգի խանգարումը: Ալերգիան գերզգայության 4 դրսևորումներից մեկն է:
4. Սրտի հիվանդություններ
Այս խմբի հիվանդություններն ազդում են սրտի բնականոն աշխատանքի վրա: Սրտի իշեմիկ հիվանդությունը պատկանում է կորոնար շրջանառության անբավարարության շարքին: Կորոնար շրջանառությունն անհրաժեշտ է սրտամկանում և շրջակա հյուսվածքում բավարար արյունաշրջանառությունն ապահովելու համար:
5. Գլխացավ
Գլխացավը կարող է ախտանշան հանդիսանալ մի շարք հիվանդությունների համար: Ուղեղի հյուսվածքը ինքնին զգայուն չէ ցավի նկատմամբ, քանի որ չունի ցավի ընկալիչներ: Ցավը պայմանավորված է գլխուղեղի ողջ տարածքում գտնվող ցավի նկատմամբ զգայուն կառուցվածքների խանգարմամբ: Գլխի և պարանոցի` ցավի նկատմամբ զգայուն կառուցվածքը բաժանում է 2 կատեգորիայի` ներգանգային (արյունատար անոթներ, գանգուղեղային նյարդեր) և գանգից դուրս (մկաններ, նյարդեր, արտերիաներ և զարկերակներ, ենթամաշկային հյուսվածքներ, աչք, ականջ):
6. Արթրիտ և ռևմատիզմ
Արթրիտը մարմնի հոդերի խանգարումն է, որն ունի 100-ից ավելի տարատեսակներ, որի համար պատճառ կարող են հանդիսանալ տարիքը, հոդերի վնասվածքը, վարակը: Իսկ ռևմատիկ ցավերից ամենից շատ տարածված են ողնաշարի, պարանոցի և ուսի ցավը:
7. Մարսողական խանգարումներ
Այս շարքի հիվանդությունները ներառում են փորկապությունը, փորլուծությունը, ստամոքսի խոցը:
8. Շաքարային դիաբետ
Այն պատկանում է նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդությունների խմբին, երբ մարդու մոտ բարձր է լինում շաքարի պարունակությունը արյան մեջ: Դա տեղի է ունենում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ երբ բջիջները չեն ընդունում արտադրվող ինսուլինը:
9. Հեպատիտ Ա և Բ
Հեպատիտ Ա-ն լյարդի սուր վարակիչ հիվանդություն է, որն արտահայտվում է հեպատիտ Ա վիրուսով, որը մարդուց մարդուն փոխանցվում է աղտոտված սննդամթերքի կամ ջրի միջոցով կամ հիվանդի հետ անմիջական շփման հետևանքով: Հեպատիտ Բ-ն հանդիսանում է վարակիչ հիվանդություն` պայմանավորված հեպատիտ Բ վիրուսով, որը վնասում է լյարդը:
10. Արյան բարձր ճնշում
Զարկերակային հիպերտոնիան կամ արյան բարձր ճնշումը քրոնիկ սիրտ-անոթային հիվանդություն է, որը 90-95 տոկոս դեպքերում առաջնային է, իսկ 5-10 տոկոս դեպքերում` պայմանավորված ալ հիվանդություններով: