Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զորակոչին ընդառաջ քաղաքացիների հիմնական դիմումները և բողոքները կապված են առողջական խնդիրների հետ

Society

 Ամառային զորակոչին ընդառաջ Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն այս պահին ստացել է 70 դիմում-բողոք: Դիմում բողոքները քննարկվելու են մինչև հուլիսի 27-ը՝ շաբաթական երկու անգամ գումարվող նիստերի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը չբացառեց, որ այս ընթացքում նոր դիմում-բողոքներ ևս կլինեն՝ վստահեցնելով, որ հանձնաժողովն աշխատում է օպերատիվ և հասցնելու է քննարկել բոլոր դիմումներն ու բողոքները:

Մեկնարկող ամառային զորակոչին ընդառաջ հանձնաժողովի առաջին նիստից առաջ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դիմումների և բողոքների մեծ մասը կապված է զորակոչիկների առողջական խնդիրների հետ:«Զորակոչիկների ծնողներին հիմնականում մտահոգում են իրենց երեխաների առողջական խնդիրները: Դիմումների 90 տոկոսից ավելին վերաբերում է հենց այդ հարցերին: Այստեղ շոշափվում են բուժհետազոտությունների համալիր իրականացման, այնուհետև դրանց արդյունքների գնահատման, զինծառայության պիտանելիության հարցի որոշման խնդիրներ: Սրանք շատ կարևոր հարցեր են: Հանձնաժողովը գործում է նիստերի միջոցով, դրանք անցկացվելու են շաբաթական երկու անգամ մինչև հուլիսի 27-ը: Առաջին նիստի համար ստացվել է 25 դիմում: Ընդհանուր առմամբ՝ այս պահին մենք ունենք 70 դիմում, սակայն կարող են լինել նոր դիմումներ, որոնք բոլորը մեր քննարկման առարկան կդառնան»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ հանձնաժողովը քաղաքացիներին հնարավորություն է տրամադրում իրենց հուզող հարցերով դիմելու համար: «Մենք փորձում ենք շատ օպերատիցվ արձագանքել այդ դիմումներին, քննարկել հարցերը, ընդունել իրավաչափ որոշումներ: Գլխավոր սկզբունքը, որով մենք առաջնարդվում ենք, իրավաչափության սկզբունքն է: Քաղաքացիների հետ հարաբերություններում պահանջվում է առավել համբերատարություն,  նրբանկատություն, իսկ զորակոչային մարմինների հետ հարաբերություններում՝ նաև սկզբունքայնություն և հետևողականություն: Ես կարծում եմ, որ զորակոչային մարմինների և քաղաքացիներւի հետ համագործակցության շրջանակներում մեզ հաջողվում է հասնել որոշակի դրական արդյունքների»,- ասաց Հարությունյանը:

Գեղամ Հարությունյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ բոլոր դիմումներն ու բողոքները քննարկվում են դիմումատուի և զորակոչիկի մասնակցությամբ, իսկ հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար: «Մենք պահանջում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և այս ամենը թույլ է տալիս, որ ճիշտ կողմնորոշվենք: Հանձնաժողովի կազմում  ընդգրկվում են բժիշկներ, իրավաբաններ, հասարակական խորհրդի անդամներ:  Մենք էլ արդեն բավականին փորձ ունենք, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով իրականացնել մեր գործառույթները»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը բավարարում է ստացվող դիմումների և բողոքների մոտավորապես 30-35 տոկոսը: Ներկայացնելով նախորդ զորակոչի տվյալները՝ Գեղամ Հարությունյանը հայտնեց, որ 21 դիմում-բողոք  բավարարվել են այնպես, ինչպես ցանկացել են դիմումատուները: 21 դիմում-բողոքներից 17-ը վերաբերել են զորակոչիկների առողջական խնդիրներին: Բժշկական հանձնաժողովները համարել են, որ նրանք պիտանի են զինվորական ծառայության, սակայն հանձնաժողովի միջնորդությամբ դրանք վերանայվել են և զորակոչիկներին տարկետում է տրվել:

«Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողովը, որը զորակոչին ընդառաջ քննարկում է քաղաքացիների բողոքներն ու դիմումները: Անահիտ Հովնանյանը համամիտ է տեսակետի հետ, որ զորակոչի հետ կապված խնդիրներ լինում են, ինչի համար էլ գոյություն ունեն օբյեկտիվ հանձնաժողովներ, որոնց գործունեությունը միտված է նմանատիպ խնդիրների կարգավորմանը: «Խնդիրները, ցավոք, մեծ մասամբ վերաբերում են զորակոչիկների առողջությանը: Լինում են ն աև իրավական հարցերի հետ կապված խնդիրներ՝ եղբոր մոտ ծառայելը, ընտանիքի սոցիալական վիճակի փաստարկումը, ծնողների առողջական վիճակի հետ կապված հարցեր: Երբեմն լինում են ոչ հիմնավոր դիմումներ ու բողոքներ, որոնք մերժվում են»,- ասաց Հովնանյանը:

Նա հավելեց, որ նախորդ զորակոչի ընթացքում զորակոչիկներն ավելի շատ են ունեցել սրտի հետ կապված, ինչպես նաև մաշկային խնդիրներ:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education