Աստղային make up. Քրիստինե Պեպելյան (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Նուրբ եւ անսահման կանացի` սովորաբար այսպես են բնութագրում հայկական շոու-բիզնեսի սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանին: Այս ամենին կարելի է ավելացնել նաեւ երգչուհու անմիջականությունն ու վարակիչ ժպիտը, որն էլ համարվում է Քրիստինեի ամենակարեւոր «դիմահարդարումը»:
Քրիստինեին բեմից դուրս հաճախ կարելի է տեսնել առանց դիմահարդարման: Նա այն երգչուհիներից է, որը չի վախենում հանրությանը ներկայանալ իր բնական տեսքով: Իսկ ինչո՞ւ վախենալ, եթե նրա տեսքը շլացնող է անգամ առանց որեւէ կոսմետիկ միջամտության:
Քրիստինեին հատուկ է smokey eyes դիմահարդարումը, որի միջոցով երգչուհին էլ ավելի է շեշտադրում իր արտահայտիչ եւ խոշոր կանաչ աչքերը:
Երգչուհին նախընտրում է բաց եւ չեզոք գույների շրթներկը` ցանկանալով, հիմնականում, ընդգծել աչքերը:
Քրիստինեին հազվադեպ կարելի է տեսնել կարմիր կամ շատ մուգ երանգի շրթներկով:
Ահա, թե ինչպիսին է Քրիստինե Պեպելյանի դիմահարդարման ոճը.










Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի Facebook-ի էջից