Դոլարն արժեզրկվել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` արժևորվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 20-ին կազմել է 476.89 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.46 դրամ՝ բարձրանալով 3.77 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 698.02 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 18.16 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 20-ին կազմել է 7.44 դրամ, աճը 0.13 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 266.32 դրամ, ոսկի՝ 19,789.49 դրամ, պլատին՝ 14,841.73 դրամ։