Քննարկվել են ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործընկերների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
EconomicsՊետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է կլոր-սեղան քննարկում «ԵԱՏՄ և առևտրային գործընկերներ. Ընդհանուր տնտեսական գոտի» խորագրով, որի համակարգողն է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Այս մասին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Տիգրան Սարգսյանը մասնակիցներին առաջարկել է քննարկել ներքին ներուժի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երրորդ երկրների հետ տնտեսական միավորմանն առնչվող հարցեր, անդարադառնալ գործող ներդրումային նախագծերին և այն ծրագրերին, որոնք միտված են պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունների կարգավորմանը:
Ռուսաստանի Էկոնոմիկայի զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը ներկայացրել է ցուցանիշներ առևտրային ծավալների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ԵԱՏՄ-ի ու Վիետնամի միջև Ազատ առևտրի համաձայնագրի պայմաններին: Նրա խոսքով, փաստաթղթով նախատեսված են գնային ազատականացման պայմանները, որոնք վերաբերում են Վիետնամի ու ԵԱՏՄ-ի միջև իրականացվող առևտրին: Լիխաչովը նշել է, որ այդ մոդելը նախատեսում են կիրառել նաև այլ գործընկեր երկրների հետ: