Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հերմինե Նաղդալյանը բարձրացրել է Ադրբեջանի` ԵԽԽՎ-ին անդամակցության դադարեցման հարցը

Politics

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հունիսի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում բարձրացրել է Ադրբեջանի` կառույցին անդամակցության դադարեցման հարցը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից: 

«Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին՝ խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի »,- հայտարարել է ԱԺ փոխնախագահը` Վեհաժողովին կոչ անելով զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:  

«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու Ալիևյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը` վեհաժողովականների ուշադրությունը հրավիրելով հարևան երկրում վարվող  այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման , խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության և օրեցօր ահագնացող այլ ախտերի վրա: 

Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը Եվրոպացի գործընկերներին մասնավորապես հիշեցրել է  Հունիսի 7-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) կողմից  հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովը առանձնահատուկ անդրադարձ է կատարել  Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների կողմից կիրառվող ատելության հրահրման քաղաքականությանը հայերի դեմ: 

Ըստ զեկույցի` «…Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելության կոչեր կիրառել: 

 ... Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ աճել է` անսալով մշտապես ատելությամբ լեցուն  հռետորաբանությանը»: 

Զեկույցում հրապարակված հարցման արդյունքներով` Ադրբեջանի բնակչության 91%-ը ընկալում է Հայաստանը, որպես Ադրբեջանի մեծագույն թշնամի, և իրական ատելություն զգում ամեն հայկականի նկատմամբ: 

«Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ողջ հայ ազգին մանտանշում են որպես թիվ մեկ թշնամի , և այն ինչ համարվում է հանցագործություն, փառահեղ արարք է դիտարկվում Ադրբեջանում,- իր խոսքում նշել է Հերմինե Նաղդալյանը` դրա վառ օրինակ բերելով Սաֆարովի ոճրագործությունը` հայ սպայի նկատմամբ: Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ ՌԱԵՀ զեկույցը, անդրադառնալով այս դեպքին, նշում է, «... որ իշխանությունները ներում են շնորհել, ազատ արձակել և աջակցել են Ռամիլ Սաֆարովին` առանց հաշվի առնելու այն վտանգը,  որ այդպիսով կարող է զարգանալ ռասիզմի հան ցագործների անպատժելիության զգացումը»: 

Որպես այլատյացության ադրբեջանական քաղաքականության շարունակական  դրսևորում, Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է 2016 թ. ապրիլի 2-ին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինյալների կողմից կատարված սարսափելի հանցագործություններին` որոնց ընթացքում ադրբեջանցի զինվորը, որը գլխատել էր հայ սպային և  կտրված գլուխը տեղադրել ինտերնետում,  զինվորը, ով պատերազմական հանցագործություն է կատարել,  խրախուսվել և աջակցություն է ստացել նախագահ Ալիևի կողմից: 

Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է , որ թեև Սաֆարովի գործը լայնորեն քննարկվել և դատապարտվել է ԵԽ ԽՎ-ի կողմից, ընդունվել բանաձև` Կոնվենցիայի չարաշահումը կանխելու միջոցների վերաբերյալ , որի ընթացում զեկուցողը ներկայացրել է այն հնարավոր վտանգները, որոնք կարող են գոյանալ՝ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի կողմից դա բավարար արձագանք չէ ` «Մենք հետևողական չեղանք կանգնեցնելու Ալիևին, մեր լռությունը խրախուսեց Ադրբեջանի իշխանություններին կատարելու հետագա հանցագործություններ», - ասել է ԱԺ փոխխոսնակը: 

Ի դեպ՝ Բյուրոյի զեկույցը ներկայացնող, «Եվրոպական պահպանողականների»  խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր  Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով  Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակեց որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց և՛ իր և՛ դահլիճում ներկաների վրա, բրիտանացի պատգամավորը կարևորեց ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ ընդգծելով, որ դրանց մասին պետք է հետևողականորեն բարձրաձայնել:

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026