Գերմանիայում անցկացվել է ամենամեծ քթի առաջնությունը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Գերմանիայի Լանգենբրուկ քաղաքում մեծ քիթ ունեցող մարդկանց մրցույթ է անցկացվել:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն`5 տարին մեկ անցկացվող առաջնությանը մասնակցում են Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած մարդիկ: Մրցույթի հաղթողն արդեն 2-րդ անգամ դարձել է Հանս Ռոյսթտը:
Հաղթող մասնակցի քթի չափսերը չեն նշվում, սակայն նշվում է, որ միջոցառման կազմակերպիչը տղամարդու քիթը համեմատել է «իրական կարտոֆիլի» հետ: Մասնակիցների համար մրցանակ է դարձել լավ տրամադրությունը, շփումը միմյանց հետ:
Լանգենբրուկի Քթերի ակումբը արտասովոր առաջնությունը կազմակերպում է 1961 թվականից: Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Կազմակերպիչները չափում են մասնակիցների քթերի երկարությունն ու լայնությունը, ապա հաղթողին որոշում են տվյալները համեմատելով:


