Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի հայկական համայնքի անդամները կարծիք են հայտնել Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակի մասին

Society

 Ստամբուլի հայկական համայնքի անդամների կողմից շարունակվում են տարակարծիք հակազդեցությունները` կապված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հավաքել է համայնքի տ արբեր տարիքի և մասնագիտության տեր անդամների կարծիքները:

Վարդգես Հերգել (գրաֆիկական դիզայներ, 50)

Գերմանիան, չկարողանալով այլևս անտարբեր մնալ անցյալում տեղի ունեցած Մեծ եղեռնի նկատմամբ, իր մեղքի բաժնի համար ներողություն խնդրեց, ինչը ինձ` որպես հայի, ուրախացրեց: Ի հակադրություն սրա` հոգևորականի կողմից մեր` Թուրքիայի հայերի անունից տեսակետ հայտնելը նախ և առաջ բարոյական չէ: Բոլորը պետք է իրենց պատրավորությունները կատարեն: Այս առնչությամբ մեր պատրիարքական փոխանորդը, հավատարիմ լինելով իր պարտականություններին, պետք է ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծի և իր տեղը հանձնի ընտրությունների արդյունքում ընտրված պատրիարքին :

Հ.Մ. (ուսուցիչ, 46)

Պատրիարքական փոխանորդն արդյո՞ք նման նամակ ստիպված է եղել գրել: Ի՞ր կողմից է գրել: Ճնշումն իսկապե՞ս մեծ է եղել: Կարող է խոսք լինել շատ հանգամանքների մասին, որոնցից մենք տեղյակ չենք: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե առհասարակ չգրեր: Մեր հասարակությունն արդեն վաղուց պատրիարքական փոխանորդի մասին լավ կարծիքի չէ: Այս նամակն այդ հարցում ունեցած կարծիքներն ավելի ամրապնդեց:

Մուրադ Մըհչը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ, 41)

Աթեշյանի հայտարարությունը ցույց է տալիս նրա հոգեվիճակը: Այդ նամակը նաև ապացույց էր նրա, թե հայ համայնքն ինչ ճնշումների ներքո է գտնվում: Աթեշյանի հայտարարությունը սոցիալական մեդիայում հրապարակվեց նախագահի նկարով: Նման հայտարարության համար ավելի ճիշտ կլիներ օգտագործել իր կամ պատրիարքարանի նկարը: Գուցե և այս խնդրի պատասխանն էլ հենց այստեղ է թաքնված… Մեր հարգարժան հոգևորականի հայտարարությունը միայն իրեն է պատկանում, այն չի արվել հայ համայնքի հետ խորհրդակցության արդյունքում: Նա անգամ պատրիարքական աթոռին ընտրված հոգևորական չէ: Շրջապատիս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հայտարարությունից հետո պատրիարքարանի նկատմամբ համայնքի հավատքը պակասել է:

Անթո Բոյնուքանլը (ոսկերիչ, 51)

Նա ստիպված է անել իր քաղաքականությունը: Իսկ ի՞նչ աներ: Պետք է վատ խոսեր և վիճե՞ր: Աթեշյանը թե իր, թե համայնքի տեսակետից ճիշտ է արել:

Երվանդ Օզուզուն (Բաքըրքյոյի քաղաքային խորհրդի անդամ, 76)

Ես գրված այդ նամակն առ ոչինչ եմ համարում: Չեմ կարծում, որ նամակն իր իսկ կամքով է գրված: Դա գրվել է ճնշման ներքո: Կարծում եմ` աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող հայերն էլ այդ նամակն առ ոչինչ են համարում:

Սևան Բեդիկյան (ակադեմիկոս, 39)

Նամակի բովանդակությունը զարմանալի չէ:Նոր իրավիճակ չէ, երբ Ցեղասպանության հարցը ամեն հարմար առիթի դեպքում համայնքի աչքի ընկնող անդամների կողմից տարբեր հարթակներով հնչեցվում է իշխանություններին հաճելի ձևակերպումներով: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք սա ու լուռ մնանք:

Սակայն նամակի հետ կապված անընդունելի ու մտահոգիչ մի կարևոր փաստ կա: Արքեպիսկոպոս Աթեշյանն իր անձնական կարծիքները հայտնել է որպես համայնքի տեսակետ: Ոչ ոք նման իրավունք չունի: Կարծելը, թե նման իրավունք ունեն, կնշանակի առ ոչինչ համարել համայնքը:

Կայուշ Գավրիլոֆ

Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պետության օգնությամբ զավթած աթոռին մնալու համար ստիպված եղել է և դեռ կլինի նմանօրինակ քայլերի դիմել: Նման պաշտոնը կարող է միայն այդ ճանապարհով պահել… Ասում են, թե ժողովուրդը ոչինչ չգիտի, մեծ ճնշման տակ լինելու պատճառով է նման քայլի գնացել: Նախ և առաջ, նրան ոչ ոք այդ աթոռին ստիպողաբար չի նստեցրել, եթե նմանօրինակ ճնշումների է ենթարկվում, թող վեր կենա այդ աթոռից կամ այն փոխանցի մեկին, ով չի ենթարկվի ճնշումներին և հայերի հպարտությունը գետնով չի տա:

Շահին Գեզեր (ոսկերիչ, 47)

Իրականում շատ դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ է Պոլսո Հայոց պատրիարքարանը ստիպված պատասխանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը: Սակայն կարծում եմ, որ փոքր-ինչ անարդար է ամբողջ բեռը բարդել միայն մեկ անձի վրա: Պատրիարքարանի` այս մեծ դատարկության մեջ թողնելու պատասխանատվությունը պետք է ողջ համայնքը կրի: Քանի դեռ մենք փախչում ենք այդ պատասխանատվությունից, մեր գլխին դեռ շատ խնդիրներ կգան: 

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education