Ինչո՞ւ Վահե Էնֆիաջյանը չի կարողանում հարց ուղղել կառավարությանը
Blog«Արդեն որերորդ անգամ, Խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ, հերթագրումից հետո, իմ և իմ գործընկերներից շատերի հերթը համակարգի հերթագրման «պատահական» սկզբունքի արդյունքում, հնարավորություն չենք ունենում մեր հարցերն ուղելու ՀՀ կառավարությանը:
Բնական է, որ այսօրվա իմ և գործընկերներիս հարցադրումները լինելու էին կոշտ և կտրուկ, քանի որ այն հազարավոր քաղաքացիները, ովքեր վերջին օրերին Ազգային Ժողովի մուտքի առջև էին, սպասում են իրենց արդարացի բողոքի իրավական լուծմանը: Սակայն ԱԺ համակարգը չգիտես ինչու, այս անգամ ևս, ինձ այնպես գրանցեց, որ հնարավորություն չունեցա հարց ուղելու, սակայն այն կտեղադրեմ այստեղ:
ՀԱՐՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հարցը վերաբերում է թերևս այս պահին հասարակությանը հուզող թիվ մեկ խնդրին:
Շրջանառության հարկի օրենքին, որի բողոքի ալիք բարձրացրած դրույթներն այսօրվանից ուժի մեջ են մտել: Ինչի՞ համար է, որ նույն օրենքի հարկային զանազան բարդեցված ստուգումներն ու փաստաթղթաշրջանառությունը շրջանցում է խոշոր հարկատուրներին:
Ինչի՞ համար է օրենքով արտոնություններ տրվում հարկային տեսուչներին՝ ստուգումներ անցկացնելու այսպիսի լայն հնարավորություններ:
Ինչի՞ համար է օրենքով կրկին ՀՀ քաղաքացուն պարտադրվում որևէ ձևաչափ այն դեպքում, երբ հաշվի առնելով մեր տնտեսության կոլապսային վիճակը, հնարավորություն չի ընձեռվում ՓՄՁ-ին ինքնուրույն ընտրություն կատարել հարկային, որ եղանակով է ցանկանում գործունեություն ծավալել»:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան գրառումը