Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը` արտապատվիրման ամենազարգացած կենտրոն և նորարարական հաբ տարածաշրջանում

Society

 Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ճանաչելիությունը բարձրանելու և այն ներդրումների և աութսորսինգի կենտրոն դարձնելու նպատակով Երևանում անցկացվում է ՏՏ համաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի միջազգային, հայկական կայացած և սկսնակ ընկերությունների ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ, հարակից ոլորտների անդամներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովին ոլորտի առաջատար մասնագետների կողմից քննարկվում են «Ինչու Հայաստան», «Հայաստանի ՏՏ ոլորտի ներկա հաջողություններն ու ապագան, «Հայաստանը որպես ՏՏ արտապատվիրման ռազմավարական կենտրոն», «Հայաստանը որպես տարածաշրջանային ՏՏ և նորարարական հաբ» թեմաները: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախ խոսեց Հայաստանի ներդրումային գրավչության, ապա նաև ՏՏ ոլորտի զարգացումների մասին: «Բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայրը, բավ արար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացումը և այդ ոլորտներում առկա մրցակցային առավելությունները հանդիսանում են հիմական գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում ներդրողների համար: ՀՀ ներդրումային քաղաքականությունն իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա` նպատակաուղղված Հայաստանի ինտերգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում գործում են առևտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավականին կրթված ու որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկան արտահանման քանակական սահման ափակումներ: Բացի այդ` Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում`տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով»,-նշեց վարչապետը:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին` Աբրահամյանն ընդգծեց, որ դրանք բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրերն են, ցածր գործառնական ծախսերը, խոշոր վերազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը, մտավոր սեփականության պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան իրավական դաշտը: «Մեր հիմնական նպատակն է ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառու ցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ  ոլորտի ու տեղեկատվական հասարակության զարգացումը: Այսօր Հայաստանում ՏՏ ոլորտը հետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից. իրենց սեփական արտադրանքը մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է: Հայաստանն այս ոլորտի օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է տեխնոլոգիական զարգացման շուկա»,-հայտնեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց հայկական ՏՏ արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է: «Արտահանվող ապրանքների 79 տոկոսն ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.8  տոկոսը` Ռուսաստան և ԱՊՀ երկրներ»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկելու են ոլորտում առկա չորս հիմնական բացերն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: «Համաժողովի ժամանակ կխոսվի, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին, ինչպես խորհրդատվական ընկերությունները գործեն, ինչ ռեսուրսներով, քանի որ այսօր ռեսուրսների սահմանափակման հարցեր կան»,-ասաց Կարեն Վարդանյանը: Անդրադառնալով ոլորտի բացերին` Վարդանյանը նշեց, որ որակյալ կադրերի խնդիրն է, պետության կողմից հայկական արտադրանքի օգտագործումը, ձեռներեցության զարգացումն ու հայկական ՏՏ ապրանքանիշի աշխարհում առաջխաղացումը:

«Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու Յորքի գրասենյակի ՏՏ խորհրդատու Էմմա Առաքելյանը շեշտեց, որ իրենք կազմակերպել են հատուկ նշանակություն ունեցող համաժողով` փորձելով ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի: «Այս համաժողովն առանձնահատուկ է, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերն այստեղ են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեկ աստիճան ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Մեր հիմնական թիրախը Հայաստանն ամենազարգացած ՏՏ արտապատվիրման երկիր դարձնելն է»,-ասաց Էմմա Առաքելյանը:

Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունըկազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաներիձեռնարկությունների միությունը և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education