Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԽԽՎ-ն չի հավատում Թուրքիայում «զուգահեռ կառույցի» գոյությանը

International news

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Թուրքիայի վերաբերյալ պատրաստած զեկույցում, որում խստորեն քննադատել է այդ երկրում ժողովրդավարության եւ ազատությունների ճնշումները, Թուրքիայում «զուգահեռ կառույցի» առկայության մասին նախագահ Թայիփ Էրդողանի պնդումների նկատմամբ կիրառել է «այսպես կոչված» ձեւակերպումը, այդպիսով հասկացնելով Անկարային, որ չի հավատում նման կառույցի գոյությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, զեկույցում խոսվում է Թուրքիայի դատական մարմինների վրա գործադրվող ճնշումների մասին, որոնցում, ելնելով ինչ-որ «զուգահեռ կառույցի» մասնակցության մասին թուրքական իշխանությունների պնդումներից, կատարվել են մեծ թվով դատավորների եւ դատախազների պաշտոնանկություններ: ԵԽԽՎ-ն որոշել է տվյալ զեկույցը քննարկել հունիսի 22-ին տեղի ունենալիք լիագումար նիստում:

Զեկույցում խոսվում է Թուրքիայում մարդու իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումների, դատական համակարգի թերությունների, հիմնականում քուրդ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու անթույլատրելիության մասին, եւ ընդգծվում, որ Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը սպառնալիքի տակ է:

Զեկույցում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին երկրի օրենքները համապատասխանեցնել ԵԽ չափանիշների հետ:

Զեկույցում նաեւ խոսվում է այն մասին, որ ահաբեկչության դեմ պայքարն ուռճացված է, եւ փաստորեն, այն տարվում է հասարակական շարժումների եւ կազմակերպությունների նկատմամբ: Ելնելով այսպես կոչված «զուգահեռ կառույցի» մասին պնդումներից պետական հաստատություններում պաշտոնանկությունների միջոցով ճնշում է գործադրվել դատական համակարգի վրա, բազմաթիվ դատավորներ եւ դատախազներ հեռացվել են աշխատանքից կամ տեղափոխվել այլ վայրեր:

Բացի այդ, զեկույցում նշվել է, որ Թուրքիայի իրավական համակարգում սահմանափակիչ միջոցները, վերահսկողության իրականացումն ու դատական  համակարգի վրա ճնշումը, ներքին անվտանգության մասին օրենքներում փոփոխությունները, հատուկ դատարանների ստեղծումն ու ինտերնետում սահմանափակումներ մտցնելն արվել են 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին «Մեծ կաշառք» կոռուպցիոն սկանդալի գծով գործողությունների անցկացումից հետո, որոնցում մասնակից են եղել 4 նախարարներ եւ նախագահ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը:

ԵԽ-ն նաեւ անհանգստություն է հայտնել լրագրողների եւ ԶԼՄ-ների ազատության պաշտպանության մասին 2015 թվականին ստորագրված համաձայնագիրն Անկարայի կողմից չկատարվելու, ԶԼՄ-ների եւ մեդիա ընկերութունների վրա կալանք դրվելու առնչությամբ:

«Գնահատականը պետք է տրվի մարդու իրավունքների գծով Եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: ԵԽ-ն գտնում է, որ լրագորղներին թույլ չի տրվում կատարել իրենց աշխատանքը եւ Թուրքիայի կառավարությունը խախտում է հասարակության իրավունքները` արգելելով ԶԼՄ-ներին արժանահավատ տեղեկատվություն ներկայացնել», -ասվում է զեկույցում:

«Զուգահեռ կառույց» հասկացողությունն առաջադրվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 2013 թվականի վերջին կառավարության բարձրաստիճան անդամների նկատմամբ սկանդալային հակակոռուպցիոն հետաքննությունից հետո: Էրդողանը կոռուպցիոն սկանդալը կապել էր «Հիզմեթ» կրոնական շարժման հետ, որի ոգեշնչողը հանդիսանում է 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլլահ Գյուլենը: Շարժումն անվանելով «զուգահեռ կառույց», Էրդողանը հետաքննության կապ ունեցած ոստիկանության աշխատակիցներին, դատավորներին եւ դատախազներին մեղադրել է շարժման հետ խոսքը մեկ անելու եւ «պետական հեղաշրջման փորձի» մեջ:

«Զուգահեռ կառույցի» դեմ պայքարի շրջանակում հազարավոր ոստիկաններ եւ դատախազության ներկայացուցիչներ աշխատանքից ազատվել կամ տեղափոխվել են այլ բաժիններ, որից հետո հետաքննությունը մտել է փակուղի, իսկ ավելի ուշ` դադարեցվել:

Էրդողանի խոսքով` «Հիզմեթ» շարժումը «իմպերիալիստական արտասահմանյան տերությունների» եւ ինչ-որ «մեծ բանականության» ձեռքում խաղածո է հանդիսանում, որոնց նապատակը Թուրքիային վնաս հասցնելն ու իր կառավարության տապալումն է:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes