Թրամփը Քլինթոնին «համաշխարհային մասշտաբի ստախոս» Է համարել
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Դոնալդ Թրամփն իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնին համարել Է «համաշխարհային մասշտաբի ստախոս»՝ նրան մեղադրելով կոռուպցիայի եւ անիրազեկության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
«Հիլարի Քլինթոնը, հնարավոր Է, ամենակոռումպացված մարդն Է, որը երբեւԷ հավակնել Է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին»,- ասել Է Թրամփը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Քլինթոնը «կատարելության Է հասցրել անձնական հարստացման եւ գողության քաղաքականությունը»,- ասել Է միլիարդատերը: Նրա խոսքով՝ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում որոշումներ Է կայացրել Քլինթոնների հիմնադրամի եւ դրա հետ կապված բարեգործական կազմակերպությունների ազդեցության ներքո: Բացի դրանից, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Թրամփն իր ախոյանուհուն մեղադրել Է կաշառքների դիմաց բռնապետական վարչակարգերին օգնելու մեջ եւ հայտարարել Է, որ Պետդեպարտամենտի ղեկավարման երկու տարում Քլինթոնը 21,6 միլիոն դոլար Է վաստակել: