Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան կամուսնանան հուլիսին
LifestyleԵթե ի սկզբանե հայտնում էին, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան կամուսնանան ամռան վերջին, ապա հիմա տեղեկությունը փոխվել է: Ապագա ամուսինները իրենց հարսանիքի համար ընտրել են արեւադարձային կղզիները, չնայած չեն նշում, թե հատկապես որը (գո՞ւցե սա ուշադրությունը շեղելու համար է, եւ նրանք մտադիր են ամուսնանալ Հայաստանո՞ւմ)։

Եվ այսպես, Ռոբն ու Չաննան կամուսնանան հուլիսին: Հանդիսությունը նկարահանելու է E հեռուստաալիքը ( ընդհանուր առմամբ հեռուստաալիքը նկարահանելու է ռիելիթի շոուի վեց դրվագ), իսկ նորապսակները դրա համար ստանալու են մի քանի միլիոն դոլար:

Հետաքրքիր է, որ հարսանիքի օրը ընտրել է Ռոբի մայրը՝ Քրիս Ջենները: Չայնան կարծես ուզում էր ամուսնանալ հոկտեմբերին՝ երեխայի ծնվելուց հետո, բայց Ռոբի մայրը պնդել է, որ նրանք հուլիսին ամուսնանան:
Աղբյուրը՝ Daily Mail