Իրական ծաղիկներ ու ոսկի պարունակող շրթներկը նոր «բյութի թրենդ» է դարձել (ֆոտոշարք)
LifestyleՉինաստանում վաճառքի է հանվել նոր տեսակի շրթներկ, որն իր մեջ բնական ծաղիկների մասնիկներ, ոսկու փայլաթիթեղ է պարունակում ու ամբողջությամբ թափանցիկ է: Kailijumei անվանումը ստացած ուշագրավ նորույթը հասցրել է կարճ ժամանակում գրավել կանանց ու աղջիկների ուշադրությունը:
Հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ քսելուց հետո թափանցիկ շրթներկը շուրթերին հաղորդում է բաց վարդագույն երանգ, սակայն, կախված մարդու մարմնի ջերմաստիճանից ու դրանում խոնավության մակարդակից, շրթներկը փոխում է իր գույնը:







