Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիրակի մարզում կաթողիկե 9 գործող եկեղեցի կա. հայ կաթողիկեները պատրաստ են դիմավորել Հռոմի պապին

Society

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցը Գյումրի պատահական չէ՝ քաղաքն առաջնորդանիստ է, ավելին, ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների համար:

Շիրակի մարզի գյուղական համայնքներում կա մոտ 10 հազար կաթողիկե բնակիչ, Գյումրիում այդ թիվը թեև դժվար է հաշվել, բայց, ինչպես նշում են առաջնորդարանից, այն կարող է հասնել մոտ 20 հազարի: Մարզում կաթողիկե 9 գործող եկեղեցի կա: Մարզի գյուղական համայնքներից ամենամեծ կաթողիկե համայնքը Փանիկն է՝ 2880 բնակիչ, կաթողիկե բնակիչների  մեծ թիվ ունի նաև Արևիկը՝ 1709-ը, իսկ 5017 բնակիչ ունեցող Ազատանում կաթողիկեները 30 տոկոսն են: Մարզի կաթողիկե համայնքներից են նաև Ձիթհանքովը, Լանջիկը, Ղազանչին և այլն:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առաջնորդարանից, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991 թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ Հովհաննես Պողոս Բ-ի կողմից: Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Տեր-Ներսեսյանը, 1991 թ. Հռոմի Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից անվանվել է Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների` Սեբաստիո Հայոց Արքեպիսկոպոսի տիտղոսով: Արքեպիսկոպոս ձեռնադրվել է Սրբազան Քահանայապետի ձեռամբ՝ Հռոմի Ս. Պետրոսի տաճարում, 1992 թ. նոյեմբերի 17-ին հայկական ծեսով և մեծահանդես արարողությամբ: 1994 թ. հունիսի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» շքանշանով: Նույն թվականի սեպտեմբերին իր առաջնորդական աթոռը հաստատել է Գյումրիում և թեմն առաջնորդել մինչև 2005 թ. ապրիլը: Վախճանվել է 2006 թ. դեկտեմբերի 24-ին:

2005 թ., մահվանից առաջ, Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անվանեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ, Հ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանին փոխարինող: Թեմի առաջնորդի պաշտոնում Հ. Նշանը ծառայեց մինչև 2010 թ.:Ներկայում Հ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը առաջնորդն է Իրանի և Հունաստանի հայ կաթողիկեների:

Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: 2011 թ. հունիսի 24-ին Հռոմի Բենեդիկտոս ԺԶ սրբազան քահանայապետի հատուկ պապական կոնդակով Հ. Ռաֆայել Մինասյանն արժանացել է եպիսկոպոսական կարգի« որպես նորանշանակ Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկյան Կեսարիո Հայոց և Առաջնորդ Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց: Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 2011 թ. հուլիսի 16-ին Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Աթոռանիստ եկեղեցում ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի&la quo; ներկայությամբ Վատիկանի Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի: 2011 թ. օգոստոսի 7-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայր Ռաֆայել Արքեպ. Մինասյանի Գահակալության արարողությունը:

1992 թվականից Հայ Կաթողիկե Համայնքը պաշտոնապես գրանցված է Հայաստանում սեփական կանոնադրությամբ՝ հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ խղճի ազատության սկզբունքների վրա: Գյումրիում 1993 թվականի սեպտեմբերից հաստատված է Առաջնորդարանը: Փանիկ, Արեւիկ, Լանջիկ, Ազատան, Ձիթհանքով եւ Աշոցքի Մեծ-Սեպասար գյուղերի եկեղեցիները, բոլորն էլ այժմ Շիրակի մարզում«  գործող եկեղեցիներ են:

 Թեև Գյումրին առաջնորդանիստ է եղել, և Հայ Կաթողիկե առաջնորդարանը գտնվում էր Գյումրիում, սակայն ավելի քան 90 տարի չի ունեցել եկեղեցի: Սբ. Պատարագի մատուցումը և եկեղեցական մյուս խորհրդակատարությունները տեղի են ունեցել առաջնորդարանի մատուռում: Մասամբ պահպանվել է քաղաքի հին կաթողիկե եկեղեցին՝ կառուցված 1843-1855 թթ.՝ Ալեքսանդր վարդապետ Արարամյանի ջանքերով: Այն մասնակի ավերվել է 1926 թ. երկրաշարժի ժամանակ« ապա դարձել ապաստարան անօթևան ընտանիքների համար« որոնց սերունդներն այդտեղ են ապրում մինչ օրս: Առաջնորդանիստ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը կյանքի կոչվեց միայն 2010 թվականին: Շինարարությունը մեկնարկեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի հարեւանությամբ՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների, ինչպես նաև Կաթողիկե համայնքի աջակցությամբ: Ճարտարապետը Հակոբ Ջիվանյանն է:  Եկեղեցին ունի  զանգակատուն« ավանդատուն« ներքնահարկ, բարեկարգ բակ: եկեղեցու դիմացը մասամբ փակող հին շինությունը քանդվել է, բակը սալապատվել է, հետնամասում՝ պատի վրա, տեղադրվել է խաչքար: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առ աջնորդանիստ «Սրբոց նահատակաց» եկեղեցին օծվեց 2015 թվականի սեպտեմբերի 24-ին: Այդ նպատակով Գյումրի էր ժամանել Հռոմի Պապի ներկայացուցիչ,  Արևելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:  Պապի ներկայացուցիչն առաջնորդանիստ եկեղեցին օծեց  Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ:

Արմենուհի Մխոյան

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education