Տիմատիի եւ Եգոր Կրիդի «Где ты, где я» տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում YouTube–ում
LifestyleԱյո, ռուսական ինդուստրիայի համար տեսահոլովակի գրեթե տասը միլիոն դիտումն արդեն ռեկորդ է: Տիմատիի ու Եգոր Կրիդի «Где ты, где я» տեսահոլովակը տասն օր առաջ է թողարկվել ու արդեն ռեկորդներ է սահմանում YouTube–ում:
«Где ты, где я»-ը Տիմատիի ու Եգոր Կրիդի առաջին համատեղ աշխատանքն է։ Տղաներից յուրաքանչյուրը միլիոնավոր երկրպագուներ ունի: Երգը, որն առաջին իսկ նոտաներից սիրվեց երաժշտասերների կողմից, կընդգրկվի Տիմատիի «Օլիմպոս» սոլո ալբոմում: