7 գաղտնիք առավոտյան շուտ արթնանալու համար
LifestyleՇուտ արթնանալը մեզանից շատերի համար իսկական փորձություն է, հատկապես նրանց համար, ովքեր սիրում են երկար պառկել հանսգտյան օրերին: Սակայն շուտ արթնանալն ու լավ տրամադրություն ունենալը իրականում հեշտ է:
ORER.am-ը հավաքել է խորհուրդներ, որոնք կօգնեն բարձից արագ բաժանվել:
1. Գտեք պատճառ շուտ արթնանալու համար
Մինչև քնելն այնպես արեք, որ ամենադժվար գործերը ձեզ սպասեն առավոտյան: Այդպես առավոտյան շուտ կարդնանաք, կանեք գործերն ու ցերեկը շատ լավ տրամադրություն կունենաք:
2. Մոռացեք «ևս 10 րոպեի» մասին
Լսեցիք զարթուցիչի ձայնը ուրեմն վեր կացեք: Մի փորձեք խղճալ ձեզ: Որքան շատ սպասեք այդքան դժվար կարթնանաք:
3. Մի մտածեք քնել 4 ժամ
Երբեք ուշ մի պառկեք, մտածելով որ քիչ քունը ձեզ կբավականացնի: Դուք պետք է քնեք 6-8 ժամ, դա կօգնի ավելի առույգ լինել ու հեշտ արթնանալ:
4. Շու՞տ եք արթնացել, վեր կացեք
Եթե պետք է արթնանաք 7:00-ին, սակայն արթնացել եք 6:40, ապա մի փորձեք քնել, այլ վեր կացեք և ուրախացեք, որ շահել եք ազատ 20 րոպե:
5. Նույն ժամին արթնացեք և աշխատանքային և հանգստյան օրերին
Սկզբում շատ դժար կլինի, սակայն հետագայում շնորհակալություն կհայտնեք այս խորհրդի համար:
6. Թռչկոտեք
Արթնանալուց հետո թռչկոտեք, եթե մարմնամարզություն չեք անում, ապա սա դրան կփոխարինի ու կարթնացնի ձեզ:
7. Ջուր խմեք
Առավոտյան մեկ բաժակ ջուր խմեք: Դրա էֆֆեկտն ավելի լավը կլինի եթե կիտրոն ու մեկ գդալ մեղր ավելացնեք: