Տանձուտ գետը դուրս է եկել հունից, ողողել է առափնյա մի շարք տներ և փողոցներ
SocietyՀունիսի 23-ին` ժամը 17.30-ի սահմաններում, ահազանգեր են ստացվել, որ Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ և փողոցներ Վանաձոր քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: